Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՊՊԱ գործընթացի վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Էդուարդ Հովհաննիսյանը նշել է, թե ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացված թվերից կարելի է փաստել, որ ֆիքսված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է 5-6 անգամով։ Նա ասաց, որ դեռևս բողոքներ չեն ստացել ապահովագրական ընկերությունների աշխատանքների վերաբերյալ։ Հիմնական բողոքները վարորդները ներկայացնում են ՃՈ աշխատանքների թերի կատարման կամ չարաշահման դեմ, մասնավորապես նշելով, որ տուգանային հրապարակում գտնվող ավտոմեքենաների վարորդներից անհիմն գումարներ են պահանջում, այն դեպքում, երբ օրենքով նախատեսվում է, որ վարորդին աբվտոմեքենան վերցնելու մասին տեղեկացնելուց հետո այն 5 օր կարող է անվճար կանգնել տուգանային հրապարակում և միայն 6-րդ օրից սկսած գանձվում է օրական 500 դրամ տուգանք։
-Վարորդը դարձել ՃՈ թիրախը, - ավելացրեց Էդուրդ Հովհաննիսյանը։
Բանախոսը նշել է նաև, որ դժգոհությունների առիթ է հանդիսանում նաև ԱՊՊԱ չկնքելու դեպքում օրենքով սահմանված տույժի չափը՝ 50.000 դրամ, որը, ըստ նրա, սոցիալական ուղղվածություն ունեցող պետության համար չափազանց բարձր է։
Վարորդները դարձել են ՃՈ թիրա՞խ