Նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նամակը.
Կայքերից մեկում տեսա 2 բավականին հետաքրքիր տեսահոլովակ։ Մեկը ՀԱԿ-ինն էր. ի՞նչու պետք է ընտրել Սերժին։ Մյուսը ՀՀԿ-ինն էր՝ ի՞նչու պետք է ընտրել Լևոնին։ Սև, բայց հումոր կար։ ՀՀԿ-ի տեսահոլովակում խոսքը 2 խնդիրների ու դրա հետ կապված իմ անունը հոլովելու մասին է։ Մեկը տնտեսական աճն է, իսկ մյուսը մութ ու ցուրտ տարիները։ Բնականաբար ես էլ առիթը բաց չեմ թողնում ցույց տալու համար, որ ՀՀԿ-ի մի մասը տնտեսական հարցերին չի տիրապետում (վկան Սերժ Սարգսյանի մարտի 10-ի ելույթն էր ՀՀԿ համագումարում), իսկ մյուս մասը խնդիրներ ունի հիշողության ու հումորի հետ։
Եվ այսպես, տեսահոլովակի մեջ ՀՀԿ-ական ստվերն ասում է. ես ընտրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Հրանտ Բագրատյանի ժամանակ տնտեսություն աճում էր։ Հա, էլի որ։ Բարեկամներ ոչ թե իմ թվերով, այլ ինձանից հետո ձեր ՀՀԿ-ական Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է իմ վարչապետության շրջանի հետևյալ մակրոտնտեսական թվերը. 1993` -8.8%, 1994` + 5,4%, 1995թ` +6.9% և 1996թ` +5.9%։ Այսինքն, գումարային +9.4%։ Դժվար չէ գտնել այս թվերը վիճակագրական ժողովածուներում (տես`, , էջ188)։ Կրկնում եմ, այս թվերը ձեր թվերն են, այսօրվա ԱՎԾ-ի և Համաշխարհային բանկի։ Ասածս բացարձակ ճշմարտություն է։ Այստեղ պետք է նկատի ունենալ 2 հանգամանք։ Նախ, 1993թ ես վարչապետ եմ դարձել փետրվարի 2-րդ կեսից, երբ 1,5 ամսվա ընթացքում առկա էր սրնթաց անկում։ Վարչապետ դառնալուց հետո մակրոտնտեսական ամսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է տնտեսության ամսական աճ։ Դժբախտաբար այդ աճը չբավարարեց ետ բերել հունվար-փետրվարին կորցրածը և 1993-ը փակվեց անկումով։ Երկրորդ, 1994թ 5,4% աճը առաջինն է ԱՊՀ երկրների մեջ։ Չմոռանանք, որ հաշտությունը Ադրբեջանի հետ կնքվել է 1994թ մայիսին։ Եվ ուրեմն այդ աճը չեմպիոնական է։ Ռուսաստանում և Ադրբեջանում տնտեսական անկումը տևեց մինչև 1997, Վրամտանում 1996, Ուկրաինայում` 1999թ։
Իսկ ե՞րբ է ՀՀ տնտեսությունն անկում ապրել։ 1990-1993թթ տնտեսական անկումը ՀՀ-ում կազմել է 53%։ Ասել կուզի 1993թ ՀՆԱ-ն (կամ ազգային եկամուտը) կազմել է 1990-ի 47%-ը։ Այդ ընթացքում ՀՀ վարչապետներն են եղել Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը և Խոսրով Հարությունյանը։ Այդ թվում 11.7% անկումը եղել է 1991-ին (Վազգեն Մանուկյան) և ..... 41.8%-ը 1992-ին (հունվար-հուլիս Գագիկ Հարությունյան, հուլիս-դեկտեմբեր Խոսրով Հարությունյան)։ Ճիշտ է, 1991թ ես սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 21-ը եղել եմ վարչապետի պաշտոնակատար։ Այդ ընթացքում ամսական կտրվածքով ԱՊՀ վիճակագրական ծառայությունը փաստում է մակրոտնտեսական իրավիճակի փոքրիկ բարելավում (տես`Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. M., 1994)։ Այսինքն, այս երկրի տնտեսական անկման ամբողջ բեռն ընկնում է վերը նշված 3 անձանց վրա։ Ընդ որւմ առյուծի բաժինը Գագիկ և Խոսրով Հարությունյաններն են։ Իսկ հիմա հարգելի ՀՀԿ-ականներ նայեք ձեր ցուցակը։ Հասկացա՞ք։ 18-րդ համարը Խոսրով Հարությունյանն է։ Ամենամեծ անկում թույլ տված մարդը։ Խիղճս էլ 100% մաքուր է այն հաշվով, որ նրա 7ամսյա վարչապետության ընթացքում 2 անգամ դիմել եմ ՀՀ նախագահին, որ ինձ ազատեր աշխատանքից, քանզի նրա սխալ գործունեության արդյունքում տնտեսություն օրեցոր գահավիժում էր։ Հիմա ձեր ստվերն ու՞մ է վերագրում տնտեսական անկումը։ Ձեր ցուցակի երրորդ համարն է մի ուրիշ վարչապետ (ներկայիս գործողը) որը նոյնպես տնտեսական անկման "հերոսներից" է. Տիգրան Սարգսյանը։ Նրա արդյունքներն են` 2008թ` +6.9%, 2009թ` -14.4%, 2010թ` 2.1% և 2011թ` 5.9%։ Գումարային`+0.5% 4 տարում։
Բայց շատ մի հուսահատվեք։ 2007-ին ունեցել եք +13.7% (վարչապետ` Սերժ Սարգսյան)։ Միայն թե 2007-2011թթ տվյալները լուրջ ռևիզիայի չեն ենթարկվել (չկասկածեք, որ մենք դա կանենք, երբ կվերցնենք իշխանությունը), իսկ ահա իմ վարչապետության թվերը դուք մեկ առ մեկ ստուգել եք և ես էլ վերցրել եմ ձեր թվերը, ոչ թե իմ։ Մի բան էլ ասեմ, որ ընդունում եմ 2000-2007թթ տնտեսական աճը Անդրանիկ Մարգարյանի վարչապետւթյան շրջանում։ Լուսահոգին շատ բանի էր հասել։ Բայց կարծես թե դուք այսօր մրցակցում եք նաև այդ շրջանի հետ։ Ի դեպ շնորհիվ իմ վարչապետության ժամանակ գրանցված տնտեսական աճի տնտեսական անկման տեմպով ի վերջո Հայաստանից ավելի վատ դիրքեր ունեցան Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Այնպես որ երիցս սխալ էր Ռ.Քոչարյանը, երբ հայտարարում էր, թե ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ անկումը եղել է Հայաստանում (իրականում 6 երկրներում ավելի վատ է եղել)։ Բայց դրան դեռ ես կանդրադառնամ։ Հաջորդը մութ ու ցուրտ տարիներն են։ Նորից իմ անունը։ Լսեք այդ ես եմ ինձ օժանդակող քաղաքական ուժի և նախագահ Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ համարձակվել ատոմա կայանը վերագործարկելու որոշում կայացնել, այդ ես եմ նախաձեռնել 1994-ի էներգետիկ ռեֆորմը։ Ի վերջո ընդունել եմ երկիր, ուր էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական 2 ժամ և տառացիորեն 2 տարում հասել էլեկտրաէներգիայի 24-ժամյա անխափան մատակարարման։ Վերը նշած 3 վարչապետներին էլ զեկուցվել է էներգետիկ ռեֆորմի և ատոմակայանի վերագործարկման անհրաժեշտության մասին։ Թող անեին։ Այդ էր պակասը, իմ տքնաջան աշխատանքի, որոշումներ կայացնելու ու բառի բուն իմաստով առողջությանս 100%-ոց քայքայման հաշվին երկիրը ապահովվում է հոսանքով, իսկ դուք մութ ու ցուրտից խոսաք։ Մութ ու ցուրտի վարչապետներից մեկը ներկայումս ձեր մոտ հանրային խորհրդի նախագահ է, մյուսը Սահմանադրական դատարանի նախագահ, երրորդը ձեր ցուցակի 18 համարն։ Մատը մատին չխփեցին, որ մութ ու ցուրտ չլիներ։ Ինձ էլ չասեք, թե այդ ընթացքում Բագրատյան դու ի՞նչ էիր անում։ Հանրապետության նախագահին դիմում դիմումի հետևից էի գրում, որ ինձ ազատի աշխատանքից ու ես երկրի կործանման մասնակիցը չլինեմ։
Այսքանը։ Դեռ կխոսանք մազութից, արտագաղթից ու բանակից։ Խորհուրդ կտամ, որ այս թեմաներով տակառներ գլորելը ՀԱԿ-ի վրա խրթ դադարեցնեք։ Մեկ է խայտառակվելու եք։
Ո՞վ է անկման չեմպիոնը կամ բաց նամակ 3
Նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նամակը.
Կայքերից մեկում տեսա 2 բավականին հետաքրքիր տեսահոլովակ։ Մեկը ՀԱԿ-ինն էր. ի՞նչու պետք է ընտրել Սերժին։ Մյուսը ՀՀԿ-ինն էր՝ ի՞նչու պետք է ընտրել Լևոնին։ Սև, բայց հումոր կար։ ՀՀԿ-ի տեսահոլովակում խոսքը 2 խնդիրների ու դրա հետ կապված իմ անունը հոլովելու մասին է։ Մեկը տնտեսական աճն է, իսկ մյուսը մութ ու ցուրտ տարիները։ Բնականաբար ես էլ առիթը բաց չեմ թողնում ցույց տալու համար, որ ՀՀԿ-ի մի մասը տնտեսական հարցերին չի տիրապետում (վկան Սերժ Սարգսյանի մարտի 10-ի ելույթն էր ՀՀԿ համագումարում), իսկ մյուս մասը խնդիրներ ունի հիշողության ու հումորի հետ։
Եվ այսպես, տեսահոլովակի մեջ ՀՀԿ-ական ստվերն ասում է. ես ընտրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Հրանտ Բագրատյանի ժամանակ տնտեսություն աճում էր։ Հա, էլի որ։ Բարեկամներ ոչ թե իմ թվերով, այլ ինձանից հետո ձեր ՀՀԿ-ական Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է իմ վարչապետության շրջանի հետևյալ մակրոտնտեսական թվերը. 1993` -8.8%, 1994` + 5,4%, 1995թ` +6.9% և 1996թ` +5.9%։ Այսինքն, գումարային +9.4%։ Դժվար չէ գտնել այս թվերը վիճակագրական ժողովածուներում (տես`, , էջ188)։ Կրկնում եմ, այս թվերը ձեր թվերն են, այսօրվա ԱՎԾ-ի և Համաշխարհային բանկի։ Ասածս բացարձակ ճշմարտություն է։
Այստեղ պետք է նկատի ունենալ 2 հանգամանք։ Նախ, 1993թ ես վարչապետ եմ դարձել փետրվարի 2-րդ կեսից, երբ 1,5 ամսվա ընթացքում առկա էր սրնթաց անկում։ Վարչապետ դառնալուց հետո մակրոտնտեսական ամսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է տնտեսության ամսական աճ։ Դժբախտաբար այդ աճը չբավարարեց ետ բերել հունվար-փետրվարին կորցրածը և 1993-ը փակվեց անկումով։ Երկրորդ, 1994թ 5,4% աճը առաջինն է ԱՊՀ երկրների մեջ։ Չմոռանանք, որ հաշտությունը Ադրբեջանի հետ կնքվել է 1994թ մայիսին։ Եվ ուրեմն այդ աճը չեմպիոնական է։ Ռուսաստանում և Ադրբեջանում տնտեսական անկումը տևեց մինչև 1997, Վրամտանում 1996, Ուկրաինայում` 1999թ։
Իսկ ե՞րբ է ՀՀ տնտեսությունն անկում ապրել։ 1990-1993թթ տնտեսական անկումը ՀՀ-ում կազմել է 53%։ Ասել կուզի 1993թ ՀՆԱ-ն (կամ ազգային եկամուտը) կազմել է 1990-ի 47%-ը։ Այդ ընթացքում ՀՀ վարչապետներն են եղել Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը և Խոսրով Հարությունյանը։ Այդ թվում 11.7% անկումը եղել է 1991-ին (Վազգեն Մանուկյան) և ..... 41.8%-ը 1992-ին (հունվար-հուլիս Գագիկ Հարությունյան, հուլիս-դեկտեմբեր Խոսրով Հարությունյան)։ Ճիշտ է, 1991թ ես սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 21-ը եղել եմ վարչապետի պաշտոնակատար։ Այդ ընթացքում ամսական կտրվածքով ԱՊՀ վիճակագրական ծառայությունը փաստում է մակրոտնտեսական իրավիճակի փոքրիկ բարելավում (տես`Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. M., 1994)։ Այսինքն, այս երկրի տնտեսական անկման ամբողջ բեռն ընկնում է վերը նշված 3 անձանց վրա։ Ընդ որւմ առյուծի բաժինը Գագիկ և Խոսրով Հարությունյաններն են։ Իսկ հիմա հարգելի ՀՀԿ-ականներ նայեք ձեր ցուցակը։ Հասկացա՞ք։ 18-րդ համարը Խոսրով Հարությունյանն է։ Ամենամեծ անկում թույլ տված մարդը։ Խիղճս էլ 100% մաքուր է այն հաշվով, որ նրա 7ամսյա վարչապետության ընթացքում 2 անգամ դիմել եմ ՀՀ նախագահին, որ ինձ ազատեր աշխատանքից, քանզի նրա սխալ գործունեության արդյունքում տնտեսություն օրեցոր գահավիժում էր։ Հիմա ձեր ստվերն ու՞մ է վերագրում տնտեսական անկումը։ Ձեր ցուցակի երրորդ համարն է մի ուրիշ վարչապետ (ներկայիս գործողը) որը նոյնպես տնտեսական անկման "հերոսներից" է. Տիգրան Սարգսյանը։ Նրա արդյունքներն են` 2008թ` +6.9%, 2009թ` -14.4%, 2010թ` 2.1% և 2011թ` 5.9%։ Գումարային`+0.5% 4 տարում։
Բայց շատ մի հուսահատվեք։ 2007-ին ունեցել եք +13.7% (վարչապետ` Սերժ Սարգսյան)։ Միայն թե 2007-2011թթ տվյալները լուրջ ռևիզիայի չեն ենթարկվել (չկասկածեք, որ մենք դա կանենք, երբ կվերցնենք իշխանությունը), իսկ ահա իմ վարչապետության թվերը դուք մեկ առ մեկ ստուգել եք և ես էլ վերցրել եմ ձեր թվերը, ոչ թե իմ։ Մի բան էլ ասեմ, որ ընդունում եմ 2000-2007թթ տնտեսական աճը Անդրանիկ Մարգարյանի վարչապետւթյան շրջանում։ Լուսահոգին շատ բանի էր հասել։ Բայց կարծես թե դուք այսօր մրցակցում եք նաև այդ շրջանի հետ։
Ի դեպ շնորհիվ իմ վարչապետության ժամանակ գրանցված տնտեսական աճի տնտեսական անկման տեմպով ի վերջո Հայաստանից ավելի վատ դիրքեր ունեցան Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Այնպես որ երիցս սխալ էր Ռ.Քոչարյանը, երբ հայտարարում էր, թե ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ անկումը եղել է Հայաստանում (իրականում 6 երկրներում ավելի վատ է եղել)։ Բայց դրան դեռ ես կանդրադառնամ։
Հաջորդը մութ ու ցուրտ տարիներն են։ Նորից իմ անունը։ Լսեք այդ ես եմ ինձ օժանդակող քաղաքական ուժի և նախագահ Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ համարձակվել ատոմա կայանը վերագործարկելու որոշում կայացնել, այդ ես եմ նախաձեռնել 1994-ի էներգետիկ ռեֆորմը։ Ի վերջո ընդունել եմ երկիր, ուր էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական 2 ժամ և տառացիորեն 2 տարում հասել էլեկտրաէներգիայի 24-ժամյա անխափան մատակարարման։ Վերը նշած 3 վարչապետներին էլ զեկուցվել է էներգետիկ ռեֆորմի և ատոմակայանի վերագործարկման անհրաժեշտության մասին։ Թող անեին։ Այդ էր պակասը, իմ տքնաջան աշխատանքի, որոշումներ կայացնելու ու բառի բուն իմաստով առողջությանս 100%-ոց քայքայման հաշվին երկիրը ապահովվում է հոսանքով, իսկ դուք մութ ու ցուրտից խոսաք։ Մութ ու ցուրտի վարչապետներից մեկը ներկայումս ձեր մոտ հանրային խորհրդի նախագահ է, մյուսը Սահմանադրական դատարանի նախագահ, երրորդը ձեր ցուցակի 18 համարն։ Մատը մատին չխփեցին, որ մութ ու ցուրտ չլիներ։ Ինձ էլ չասեք, թե այդ ընթացքում Բագրատյան դու ի՞նչ էիր անում։ Հանրապետության նախագահին դիմում դիմումի հետևից էի գրում, որ ինձ ազատի աշխատանքից ու ես երկրի կործանման մասնակիցը չլինեմ։
Այսքանը։ Դեռ կխոսանք մազութից, արտագաղթից ու բանակից։ Խորհուրդ կտամ, որ այս թեմաներով տակառներ գլորելը ՀԱԿ-ի վրա խրթ դադարեցնեք։ Մեկ է խայտառակվելու եք։