Լրահոս

18.05.2009 14:10


Սամվել Նիկոյանը կհամատեղի պաշտոնները

ԱԺ հերթական քառօրյան մյուսներից տարբերվում է նրանով, որ այսօր թափուր մնացած պաշտոնների համար տեղի են ունենալու ընտրություններ: Ընտրություններն անցկացնելու համար խորհրդարանի միջանցքում տեղադրվել են սեղաններ և քվեախցիկ:

Սամվել Նիկոյանը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն է հայտնել իր կուսակցությանը՝ իրեն առաջադրելու և վստահելու համար:

Իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել, հարգելով քաղաքական պայմանավորվածությունները և գնահատելով Նիկոյանի մարդկային հատկանիշները, «կողմ» քվերակել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Սամվել Նիկոյանին հարց է ուղղել, թե ինչպե՞ս է պատրաստվում համատեղել նաև մարտիմեկյան «մշտական դարձած» հանձնաժողովը: Սամվել Նիկոյանն ասել է, թե ինքը շարունակելու է աշխատել հանձնաժողովում և շարունակելու է մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհերի մահվան հանգամանքները ճշտել:

 

Այս խորագրի վերջին նյութերը