-Մենք հակված ենք մտածելու, որ այս մրցույթը պետք է լինի մշակութային հարթությունում, որտեղ տարբեր երկրներ մշակութային արժեքներ և փորձ են փոխանակում։ Սակայն այս տարի մեծ դեր խաղաց նոր ներմուծված՝ ժյուրիի գնահատման գործոնը, ինչը չեզոքացրել է «SMS» քվեարկության արդյունքները,- մեկնաբանելով «Եվրատեսիլ 2009»-ի արդյունքները՝ «7օր»-ին ասել է «Շարմ» հոլդինգի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը։
Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին և ասել, թե սփյուռքն արել է, ինչ կարղ էր.
-Երգի և կատարման ընկալումները սփյուռքի կողմից շատ դրական են եղել, և ես համոզված եմ, որ աշխարհի տարբեր անկյուններում յուրաքանչյուր հայ այդ երգի առաջին իսկ նոտաները լսելիս փշաքաղվել է։ Սփյուռքի մեր ներկայացուցիչները ևս զարմացած էին գնահատականներից, զանգահարում և ասում էին, որ քվեարկել են, և նման արդյունք չէին ակնկալում։
Ամեն դեպքում, Աննա Ավանեսյանի խոսքերով՝ Ինգա և Անուշ Արշակյանները Երևան են ժամանել բարձր տրամադրությամբ՝ մրցույթը դիտարկելով որպես մեծ փորձաշրջան։
Սփյուռքն արել է, ինչ կարող էր...