Լրահոս

16.05.2009 17:10


Հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

Ապրիլի 28-ից ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր ԱՄՆ քաղաքացի,  «ԼԻԼ-ՆԱՐ» ՓԲԸ-ի տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը, ում ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում։

Դեպքի առթիվ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին Երևան-Սևան մայրուղու 25,5 կմ հատվածում՝ ճամփեզրի ձորակում, հայտնաբերվել է Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դին՝ բռնության հետքերով։

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը։

Ըստ ոստիկանության՝ նախաքննության շահերից ելնելով՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարածների անունները չեն հրապարակվում։

 

Այս խորագրի վերջին նյութերը