Լրահոս

16.05.2009 17:00


ՀԺԱՄ նախագահն ասել է, որ կոալիցիոն կուսակցություններն ընտրողի հետ աշխատում են «փող–քվե» սկզբունքով

ՀԺԱՄ նախագահն ասել է, որ կոալիցիոն կուսակցություններն ընտրողի հետ աշխատում են «փող–քվե» սկզբունքով

Տարիներ շարունակ «Ձևավորենք միջին խավ» կարգախոսով հանդես եկող «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը «7օր»-ին ասել է, որ այսօր կառավարության կողմից իրականացվող շատ քայլեր դեմ են փոքր ու միջին գործարարների շահերին.

-Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի հակաճգնաժամային ծրագիրը կարևորում ենք և հավանության ենք արժանացնում այն առումով, որ նա լավ տնտեսագետ և ֆինանսիստ է ու որոշակի լուծումներ գտնում է։ Իրականում, խնդիրը կոալիցիոն կուսակցությունների կողմից որդեգրած քաղաքականությունն է։ Առանց բացառության՝ բոլորն էլ աշխատում են հին աշխարհայացքային մոդելով։ Այսինքն՝ ընտրողին դիտում են ուղղակի որպես իրենց իշխանությունը վերարտադրող միջոց, այդ ընտրողի հետ աշխատում «փող-քվե» սկզբունքով։

ՀԺԱՄ վարչության նախագահը նշել է նաև, որ կուսակցությունները հասարակությանը լուրջ գաղափարներ չեն ներկայացնում և մարդուն՝ իր գիտելիքներով, որպես արժեք չեն ընդունում։

 

Այս խորագրի վերջին նյութերը