Լրահոս

20.03.2012 10:21


Ֆրանսիան ունի նախագահի 10 թեկնածու

Ֆրանսիան ունի նախագահի 10 թեկնածու

BBC–ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան-Լուի Դեբրեն հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրություններին թույլատրվել է մասնակցել 10 թեկնածուի։ Համաձայն օրենքի՝ նախագահական ընտրություններին մասակցելու համար թեկնածուն պետք է հավաքի երկրի 30 դեպարտամենտների ընտրված քաղաքապետների և ՏԻՄ պատգամավորների առնվազն 500 ստորագրություն–երաշխավորագիր։

Ընտրություններում գլխավոր հակառակորդներն են Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը:

Ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 22-ին։

Այս խորագրի վերջին նյութերը