Լրահոս

16.05.2009 16:22


Դավիթ Հակոբյանը՝ իր ու ՀԱԿ–ի մասին

Դավիթ Հակոբյանը՝ իր ու ՀԱԿ–ի մասին

Ընդամենը մեկ ամիս առաջ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը ՀԱԿ-ին անվանել էր «ավազակների խունտա», Լևոն Տեր-Պետրոսյանին՝ գլխավոր ավազակապետ, իսկ Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակի անդամներին՝ ոջիլներ։ «Այսքանից հետո ինքն ինչպե՞ս է շարունակում մնալ ՀԱԿ համամասնական ցուցակում, և իրենց միջև տարաձայնություններ չկա՞ն» հարցին Դ. Հակոբյանը պատասխանել է.

-Հայ ազգային կոնգրեսը՝ որպես ընդդիմության միասնական ճամբար, եղել և մնում է կուռ, մոնոլիտ, միաձույլ՝ մունիցիպալ ընտրություններում իշխանությունը վերցնելու գործում։ Ինչ մնում է գաղափարական տարաձայնություններին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հիանալի ասաց. «Մեզ մոտ  կա մի կազմակերպություն, որը գաղափարական առումով ռադիկալ է, ավելի, քան մենք կամ դաշնակները»։ Այդ ես էի։ Ռադիկալ՝ և՛ տնտեսական քաղաքականության, և՛, հատկապես, ազգային նոր դիվանագիտության հարցում։

 

Այս խորագրի վերջին նյութերը