Զիջողականությունը մասամբ դարձել է հայի ազգային բնութագիրը։ Մեր պատմության ամբողջ ընթացքում միայն զիջումներ ենք արել (եզակի բացառություններով). զիջել ենք հին աստվածներին, հողեր, պատմական հայրենիք... Հիմա էլ արյամբ ազատագրված տարածքներ ենք զիջում կամ փոխզիջում (իրականում, ինձ համար տարբերություն չկա)։ Ու թվում է, թե դրա վերջը չկա։ «Զիջումնամոլուցքը» հարձակվում է բոլոր կողմերից»։ Անգամ այնպիսի տեղերում, որտեղ դրա վտանգը չի էլ նշմարվում։
Դեռևս վերջին նախագահական քարոզարշավից, Արարատ որդուս խնդրանքով, «Առաջ, Հայաստան» կարգախոսով մի շարֆ էի պահել, որպեսզի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը գնայինք ու նույն կարգախոսով ոգևորեինք մեր հավաքականին։ Անգամ լավագույն տեղերի համար տոմսեր էի ճարել։ Բայց որդիս ուղղակի բոյկոտեց ֆուտբոլային հանդիպումը, որովհետև մեր հավաքականի մարզաշապիկի վրայից անհետացել էր Արարատ լեռան պատկերը։ Մինչև հիմա էլ վերջնականապես պարզ չէ, թե ինչո՞ւ այդ գերսկզբունքային հանդիպումից առաջ կատարվեց այդ «միանգամյա օգտագործման» զիջումը։ Բայց որ դա իրոք զիջում էր, հասկացավ անգամ երեխան։
Ի դեպ, մեր զինանշանի վրա Արարատ լեռան պատկերի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ են արվում։ Խորհրդային Հայաստանի զինանշանին անգամ, Արարատ լեռան պատկերից բացի, այլ բան չէր երևում։ Անկախ Հայաստանի զինանշանի վրա նույնիսկ Նոյան տապանի պատկերը Բիբլիական լեռից խոշոր է, և օտարին կամ չիմացողներին հատուկ մեկնաբանություններ պիտի անես, որ համոզվեն, թե տապանի տակինն ուղղակի «պատվանդան» չէ։ Զիջու՞մ է, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ։
Այսօր նմանատիպ մի անհեթեթ զիջումի մասին էլ իմացա, որ Աստված մի արասցե՝ իրականություն լինի։ Բանն այն է, որ «Եվրատեսիլում» մեր երկիրը ներկայացնող Արշակյան քույրերի երաժշտական տեսահոլովակի կադրերից մեկում երևում է Արցախի խորհրդանիշը համարվող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որին ժողովուրդը կնքել է «Տատ ու պապ» փաղաքշական անունով։ Պարզվում է՝ ինչ որ մի ազերի, մրցույթի կազմակերպիչներին բողոքել է, թե այդ հուշարձանը գտնվում է ոչ թե Հայաստանում, այլ «Ադրբեջանի մասը հանդիսացող» Լեռնային Ղարաբաղում։ Արի ու տես, որ կազմակերպիչները (նույն՝ «Day.az» աղբյուրի պնդմամբ) «քննել են միջադեպը, և եզրափակիչ ելույթի ժամանակ տեսահոլովակում անհրաժեշտ փոփոխություններ կարվեն»։
Վաղուց արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ» հորջորջվածը ավելի քաղաքական, քան թե երաժշտական «շոու» է։ Կազմակերպիչներն ու ժյուրին կարող են Հայաստանի ներկայացուցիչներին ցածր գնահատականներ տալ, դրանից Արշակյան քույրերի բնատուր արժանիքները չեն նսեմանա։ Սակայն եթե Ինգան և Անուշը տեսահոլովակից այդ կադրը հանելուն համաձայնություն տան, հաստատապես եմ ասում, ես և ինձ պես հազարավոր հայեր, և ոչ միայն հայեր, Հայաստանում և արտերկրում, մեր կարծիքը շնորհալի քույրերի և նրանց պրոդյուսերների նկատմամբ տրամագծորեն կփոխենք։
Կուզեի, որ Արշակյան քույրերի հաղթանակը չնսեմացվեր հերթական «զիջումի» պատճառով։
Մենք ենք, մեր սարերը

Էդուարդ Սարիբեկյան
«7 օր» կայքէջի խմբագիր