Աշխարհ

19.03.2012 10:19


Վրաստանի խորհրդարանը մարտի 20–ին կքննարկի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը

Վրաստանի խորհրդարանը մարտի 20–ին կքննարկի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի՝ մարտի 20–ին, կքննարկի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։ Այդ հարցը քննարկվելու է խորհրդարանի արտահերթ նիատի ժամանակ։

Գերագույն օրենսդիր մարմնի կողմից գործադիր իշխանությանը վստահություն հայտնելու անհրաժեշտությունը օրակարգ է մտել աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Անդրիյա Ուրուշաձեի փոխարեն ուրիշին նշանակելու պատճառով։ Նա կառավարության կողմից փոխարինված արդեն 7–րդ նախարարն է, իսկ դա պահանջում է կառավարությանը կրկին վստահություն հայտնելու ընթացակարգ։

Անդրիյա Ուրուշաձեին կփոխարինի Զուրաբ Չիաբերաշվիլին։ Ուրուշաձեն նշանակվել է Թբիլիսիի քաղաքապետի հասարակական հարցերով տեղակալ։

Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ կառավարության կազմի 1/3–ի փոփոխության պարագայում (բայց 5 հոգուց ոչ պակաս) նախագահը կադրային փոփոխություններից հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի ողջ կառավարությունը՝ խարհրդարանի վստահությունը ստանալու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը