Ժառանգություն¦ կուսակցության խորհուրդը հաստատեց կուսակցության մեծամասնական եւ համամասնական ցուցակները
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց եւ որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին եւ համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:
Վարչության նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրեցին տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ:
Ապա խորհուրդը քննարկեց վարչության առաջարկը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցության ձեւաչափի եւ կազմի վերաբերյալ: Խորհուրդը որոշեց մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այն նաեւ ձայների մեծամասնությամբ հաստատեց կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցության հմատեղ ցուցակը:
Ստորեւ ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ամբողջական ցանկը եւ համամասնական ընտրակարգով առաջադրվող 101 հոգուց բաղկացած միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներին.

Մեծամասնական.
1/ Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
2/ Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
3/ Մարտիրոսյան Արմեն. (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
4/ Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ.
5/ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
6/ Շահբազյան Ռոբերտ (թիվ 20 ընտր.), Ժառանգություն, պատմաբան-իրավագետ, ուսուցիչ.
7/ Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ.
8/ Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ:
Համամասնական.
Ամբողջական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն