ՀԺԱՄ նախագահ. «Ո՛չ երկրի նախագահը, ո՛չ գործող կոալիցիան իրավունքը չունեն ինձանից և իմ սերնդից խլելու երազանքը»
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության 7-րդ՝ արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանն ասել է, որ թեև Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե հայ-թուրքական բանակցություններն առանց նախապայմանների են ընթանում, սակայն իրենք շարունակում են մտավախություն ունենալ, որ Կարսի պայմանագրի վավերացման նախապայմանը կա։
-Եթե մեր կառավարությունն այդքան անհեռատես կգտնվի և հանկարծ կվավերացնի, պետք է լավ իմանա, որ այս երիտասարդությունը, որ դահլիճում նստած է, այդ վավերացնողներին թույլ չի տա հանրապետություն մտնել։ Եվ ընդհանրապես՝ կկրկնվի վտարանդի կառավարության օրինակը,- ասել է Վ. Մկրտչյանը։
Նա նաև նշել է, որ արմատներով մշեցի է, և ինքն ու իր սերունդը հեռահար նպատակ են փայփայում՝ պապենական հողերի վրա հողագործությամբ զբաղվել։ Ե՛վ «այսօր ո՛չ երկրի նախագահը, ո՛չ գործող կոալիցիան այդ իրավունքը չունեն ինձանից և իմ սերնդից խլելու երազանքը»։
ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահը հավելել է նաև. «Վստահ եմ, որ մեր հասարակությունը դա թույլ չի տա և մեր երկրի ղեկավարությունը ողջամիտ և խոհեմ կգտնվի և կկարողանա այս արտաքին մարտահրավերից արժանապատվորեն դուրս գալ»։