ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբիին:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի գործընթացի, մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովի արդյունքների և տարածաշրջանի նկատամամբ ԵՄ աճող հետաքրքրության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ երկրների նախագահների հանդիպմանը կհաջորդի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Այս համատեքստում ևս մեկ անգամ շեշտվեց, որ Հայաստանը եվրաինտեգրումը հռչակել է որպես քաղաքական առաջնահերթություն:
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի գործուն ձևաչափ՝ ընդգծելով, որ հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու ուժի չկիրառումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. ԱԺ նախագահը կարևորեց հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը երկրում՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա ամիսներին այդ ուղղությամբ առաջընթացը նկատելի կլինի:
Պետեր Սեմնեբին նույնպես կարևորեց Պրահայում կայացած Արևելյան գործընկերության մեկնարկը և հռչակագրի ստորագրումը, որը կարևոր հիմք կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Երևանի ավագանու ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: