Լրահոս

17.03.2012 14:18


Գագիկ Ծառուկյան. «Երկրին այս վիճակից դուրս բերելու համար , մեզ անհրաժեշտ է համախմբում»

Գագիկ Ծառուկյան. «Երկրին այս վիճակից դուրս բերելու համար , մեզ անհրաժեշտ է համախմբում»

ԲՀԿ համագումարին քիչ առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա նախ ողջունեց բոլորին և հայտնեց, որ համագումարին նախատեսված է նախընտրական ծրագրի հաստատումը:

Նախ նա ասաց, որ ելույթը կարճ է լինելու և կարևորագույն խնդիրներին է անդրադառնալու:

Ելույթի սկզբում Գագիկ Ծառուկյանը նախ անդրադարձավ երկրի տնտեսական իրավիճակին` ընդգծելով, որ Հայաստանում չկա բարենպաստ միջավայր, որպեսզի աշխատող մարդը կարողանա լավ ապրել: «Մենք մեզ հարց ենք տալիս` ինչու՞ են Հայաստանից դուրս լավ հաջողություններ ունենում, հայտնի դեմքեր դառնում, 1-2 տարում ոտքի կանգնում, իսկ Հայաստանում դա հնարավոր չէ: Պատճառը մեկն է` չկա բարենպաստ միջավայր: Պետք է ստեղծվի ժողովրդական կապիտալիզմ, որից կօգտվեն ոչ թե միայն ընտյալները, այլև աշխատող մարդը, ով ուզում է բարիք ստեղծել: Արտագաղթն ահագնացող չափերի է հասնում: Մենք չենք ստեղծում զբաղվածության համար պայմաններ, բայց պայքարում ենք աղքատության դեմ: Մեր կուսակցության գերխնդիրը լինելու է աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի շարքային մարդն իր վրա զգա տնտեսական աճը: 2009 թվականին տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց մեր և բոլոր երկրների վրա, բայց ի տարբերություն մեզ, մյուս երկրների կառավարությունները օգնության ձեռք մեկնեցին գյուղացուն և գործարարին: Բայց ի՞նչ արեցինք մենք` փոքր և միջին բիզնեսը փակեցինք, ոչ մի օգնություն ցույց չտվեցինք: Մենք վստահեցնում ենք, որ ի վիճակի ենք արժանապատիվ կյանք ապահովել փոքր և միջին բիզնեսմենի և շարքային քաղաքացու համար և միասին կունենաք բարգավաճ Հայաստան»,- ասաց ԲՀԿ առաջնորդը և ավելացրեց, որ փոքր և միջին բիզնեսը բառիս բուն իմաստով անտեր է:

Անդրադառնալով արտագաղթին, նա մեջբերեց Շառլ Ազնավուրի հարցը, թե ինչպես կանխել արտագաղթը: «Իսկ պատասխանը սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունն է, աշխատատեղերի ստեղծումը»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ մեր երկրի ամենաուժեղ զենքը մեր երկրում արժանապատիվ ապրող քաղաքացին է: Նա անդրադարձավ կարգախոսներին և նշեց, որ հզոր պետություն, բարեկեցիկ ընտանիք, դա է իրենց կարգախոսը և իրենք գիտեն, թե դրան ինչպես հասնել: Հաջորդ կարգախոսը` խաղաղություն երկրում կարգախոսն է: Մեր երկրի ներսում մենք չպետք է գտնենք թշնամիներ:

«Երկրին այս վիճակից դուրս բերելու համար , մեզ անհրաժեշտ է համախմբում»,-ասաց նա:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք ընտրողի քվեն, ընտրողի իրավունքները պաշտպանելու համար: ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է մեր քաղաքացիների վստահությունը, հավատը, հուսը արդարացնելու համար։ Մենք երբեք ժողովրդին հուսախաբ չենք արել և չենք անելու, համոզված եղեք»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Այս խորագրի վերջին նյութերը