Վարդան Օսկանյան. «Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար»
Հատված ԲՀԿ 6-րդ համագումարի ժամանակ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի ելույթից
Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար, քանի որ անհրաժեշտ է լուծել Հայաստանի առջեւ ծառացած երկու խնդիր՝ երկրի տնտեսական վիճակը և ԼՂՀ հարցը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած մարդահամարի տվյալների` Հայաստանում բնակվում է 2 մլն 871 հազար մարդ։ Իսկ դա նշանակում է, որ մենք իջել ենք 3 մլն բնակչություն ունենալու հոգեբանական շեմից: Եվ եթե մոտ ապագայում չփոխվի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա արտագաղթը կշարունակվի: Ինչո՞ւ են մարդիկ հեռանում: Հեռանում են, քանի որ կորցրել են հավատը ապագայի նկատմամբ, հոգնել են անարդարությունից, կորցրել են վստահությունը:
Վիճակը շտկելու համար պետք չէ փոխել Սահմանադրությունը կամ գրել նոր օրենքներ, փոխարենը պետք է քաղաքական կամք դրսեւորել և կյանքի կոչել առկա օրենքներն ու Սահմանադրությունը: Ժողովրդավարության հիմնական սկզունքների պահպանումն է երկրի հաջողության և զարգացման միակ գրավականը: ԲՀԿ-ի հիմնական ուղենիշն է` առաջիկա 5 տարիներին խթանել տնտեսությունը` ստեղծելով նոր աշխատատեղեր, ստեղծել ազատ մրցակցային տնտեսություն, ապահովել արժանավայել կյանք: Դա է միակ ճանապարհը դեպի արդար պետություն։