Լրահոս

17.03.2012 12:10


7 օրում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում

7 օրում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա- ադրբեջանականհակամարտ  զորքերի շփման գծում   հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան  2300  կրակոց:  Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչգործողություններին պատասխանելուց  և  մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն:

 ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը