ՀԺԱՄ–ն առաջարկում է ձևավորել որակապես նոր կուսակցություն
Տեղի է ունեցել «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության 7-րդ՝ արտահերթ համագումարը, որի նպատակը, կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանի խոսքերով, որակապես նոր կուսակցություն ձևավորելն է։ Վ. Մկրտչյանը «7օր»-ին ասել է, որ առայժմ ոչ մի կուսակցության հետ չեն բանակցել, բայց համոզված են, որ հանուն նոր համակարգի ձևավորման՝ այդ համագործակցությունը տեղի կունենա։
-Մենք առաջ ենք քաշում հետևյալ գաղափարը՝ հանուն հայության հարատևման՝ անհարաժեշտ է, որ օր առաջ հայ հասարակությունը դառնա համագործակցային։ Շատերին ենք տեսնում, որ կարող են համագործակցային սկզբունքով վերակազմակերպվել, իրենց արժեքները վերաիմաստավորել և նոր քաղաքական լուրջ ինստիտուտ ձևավորել,- ասել է Վ. Մկրտչյանը։
Համագումարին ներկա «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը, «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը նույնպես իրենց ելույթներում նշել են որակապես նոր քաղաքական ուժի անհրաժեշտության մասին։