Լրահոս

16.03.2012 13:27


Միխայիլ Բոգդանով. «Ռուսաստանը թույլ չի տա, որ Սիրիայում կրկնվի Լիբիայի փորձը»

Միխայիլ Բոգդանով. «Ռուսաստանը թույլ չի տա, որ Սիրիայում կրկնվի Լիբիայի փորձը»

Ինչպես հաղորդում է «BBC»–ի ռուսական ծառայությունը, ՌԴ–ի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ Սիրիայում կրկնվի Լիբիայի փորձը.

– ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում որոշում ընդունելիս մենք երբեք չենք լեգիտիմացնի այդ գործողությունները։

Բոգդանովը նաև ասել է, որ Բաշար Ասադի հրաժարականի պարանջներն անընդունելի են, քանի որ երկրի ղեկավարի ընտրության իրավունքը միայն Սիրիայի ժողովուրդին է վերապահված։

Հիշեցնենք նաև, որ անցյալ ուրբաթ ՌԴ–ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքը և մի շարք այլ երկրներ չեն խափանի Քոֆի Անանի առաքելությունը Սիրիայում։

Այս խորագրի վերջին նյութերը