Լրահոս

16.03.2012 13:06


Գիդո Վեսթերվել. «Լեռնային Ղարաբաղի ներկա «ստատուս քվոն» չի կարող երկար տևել»

Գիդո Վեսթերվել. «Լեռնային Ղարաբաղի ներկա «ստատուս քվոն» չի կարող երկար տևել»

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ներկա «ստատուս քվոն» չի կարող երկար տևել, քանի որ դա խանգարում է ամբողջ տարածաշրջանին.

–Դա խանգարում է ողջ տարածաշրջանին։ Հարցի լուծումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է փնտրվի փոխզիջման խաղաղ այլ տարբերակ։ Երկու կողմի միջև մերձեցման հասնելը շատ կարևոր է։

Գերմանիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ԼՂՀ–ի հարցում Գերմանիան անչափ կարևոր է համարում ապահովել տարածքային ամբողջականորթյան և ազգային ինքնորոշման սկզբունքների հավասարակշռությունը։

Այս խորագրի վերջին նյութերը