Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի՞ է ստեղծում
Ինչպես հաղորդում է «Aze.az»–ը, Թուրքիայի իշխանությունները քննարկում են Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտու կազմակերպման հարցը։ Թուրքիայի վարչապետի տեղակալ Բեսիր Աթալայը հայտարարել է, որ Անկարան խիստ անհանգստացած է հարևան երկրում զարգացող իրավիճակից.
–Մենք քննարկում ենք այն սցենարները, որոնցով կարող է զարգանալ իրավիճակը։ Այդ տեսանկյունից մենք նաև քննարկում ենք Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը։
Նա նաև նշել է, որ Սիրիան «ամբողջ տարածաշրջանի համար խնդիր» է դառնում, քանի որ երկրից խմբերով փախչում են քաղաքացիները։ Թուրքիայից բացի, նրանք ուղևորվում են Լիբանան և Հորդանան։
Սակայն թուրքական դիվանագիտական բաժնում հայտնել են, որ բուֆերային գոտու ստեղծման ծրագիրը դեռևս դրված չէ օրակարգում։