Լրահոս

15.03.2012 17:14


Թալիբանը դադարեցնում է խաղաղ բանակցություններն ԱՄՆ–ի հետ

Թալիբանը դադարեցնում է խաղաղ բանակցություններն ԱՄՆ–ի հետ

Թալիբան շարժումը հինգշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ խաղաղ բանակցությունները Քաթարում, մինչև ամերիկացիները չպարզեցնեն իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերում և չցուցաբերեն պատրաստակամություն՝ ժամանակը ծախսելու փոխարեն իրականացնելու իրենց խոստումները։

Բանակցություններն ԱՄՆ–ի և Թալիբանի միջև վարվում էին բանտարկյալների փոխանակման և աֆղանական կարգավորման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են ամերիկյան աղբյուրները, ԱՄՆ–ն ուզում էր բանակցություններ ներգրավել նաև Աֆղանստանի կառավարությանը, սակայն Թալիբանը դա համարում է անթույլատրելի, քանի որ չի ընդունում աֆղանական իշխանությունների օրինականությունը։

Շարժման կայքում տեղակայված հայտարարության մեջ ասվում է, որ այդ որոշումը կապված է ԱՄՆ–ի անընդհատ փոխվող դիրքորոշման հետ։

Այս խորագրի վերջին նյութերը