Քաղաքական

15.03.2012 14:21


ՀՀ–ում այսօր չկա՞ այն քաղաքական ուժը, որը պիտի ունենա 50%+1

ՀՀ–ում այսօր չկա՞ այն քաղաքական ուժը, որը պիտի ունենա 50%+1

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նշել է.

–Եթե ՀՀԿ–ն ասում է, որ մածունը սև է, ապա նա պարտադրելու է, որ բոլորի համար մածունը սև լինի։ Իսկ դա նշանակում է, որ նրանք ձգտելու են ունենալ խորհրդարանական մեծամասնություն։ Եթե ՀՀ–ում որևէ քաղաքական ուժ ստիպելով է ապահովելու խորհրդարանական մեծամասնություն, ապա լինելու է մարտի մեկ, և դա չի տևելու մեկ օր։

Հարությունյանը նաև նշել է, որ նախագահը չպետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, այլ պիտի իրականացնի արբիտրի դեր.

–ՀՀ–ում այսօր չկա այն քաղաքական ուժը, որը պիտի ունենա 50%+1։ Միայն նորմալ կոալիցիան ունի այդ հնարավորությունը։

Արամ Հարությունյանն ասել է, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանում պետք է դասավորվի քաղաքական ուժերի հետևյալ շարքը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՀԿ։

–Եթե հակառակ կամ էապես տարբեր դասավորվածություն եղավ, ապա լուրջ ցնցումներ տեղի կունենան,– նշել է Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը