Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ
Մայիսի 15-ին Մատենադարանի հարակից տարածքում հրավիրված հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես ասելով հետևյալը.
- Հայ-թուրքական հաշտության անհաջող փորձի և Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանության ուրացման փաստի շուրջ դեռ կրքերը չհանդարտված, վերջին շաբաթների ընթացքում՝ նախորդ հանրահավաքից հետո, մենք ականատեսը եղանք երեք անսպասելի և ուշագրավ իրադարձությունների, որոնք անգամ քաղաքապետարանի ընտրությունների պարագայում անհնար է շրջանցել.
1. Հայաստանը սեփական նախաձեռնությամբ կամ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ճնշման տակ անակնկալ կերպով վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։
2. Լեռնային Ղարաբաղում ամենավերին մակարդակով, և անշուշտ, Հայաստանի իշխանությունների հավանությամբ, սկսվեց լուրջ թվացող շարժում ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու, այսինքն՝ ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ։
3. Մայիսի 7-ին Պրահայում Ադրբեջանի նախագահի հետ լարված մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ՝ Սերժ Սարգսյանը կոշտացրեց իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, ինչի մասին, հակառակ Մինսկի խմբի համանախագահների հերթապահ լավատեսական հայտարարությունների, ընդհանուր առմամբ վկայում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի հստակորեն՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները։ Ի՞նչ էր սա նշանակում, կամ ինչո՞վ բացատրել Հայաստանի՝ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի այս կտրուկ քայլերը, որոնք ոչ այնքան ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված գործողություն էր, որքան ջղաձգություններ էր հիշեցնում, կամ քաղաքական դեմարշի տպավորություն թողնում։ Դրա պատճառն, անտարակույս, այն է, որ Սարգսյանն ակնհայտորեն իրեն Ամերիկայից ու Թուրքիայից խաբված է զգում, քանի որ նույնիսկ ցեղասպանությունն ուրանալու դիմաց՝ հայ-թուրքական սահմանը չբացվեց և Թուրքիան ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը կանխելու իր անմիջական խնդիրը լուծելուց հետո՝ կրկին վերադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու իր նախկին դիրքորոշմանը։ Սարգսյանն իրեն խաբված է զգում երեխայի պես։ Նրան ասացին, ցեղասպանությունը տուր, այսինքն՝ համաձայնվիր հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, և մենք կբացենք սահմանը։ Ցեղասպանությունը ստացան, բայց սահմանը չբացեցին։ Իսկ այժմ ասում են՝Ղարաբաղը տուր, և մենք կբացենք սահմանը։ Այսքան ողորմելի վիճակում պետության որևէ ղեկավար դեռ չի հայտնվել։ Սարգսյանի հուսախաբությունն ու զայրույթը միանգամայն հասկանալի մարդկային զգացումներ են։ Թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում վտանգելով իր հեղինակությունն ու նույնիսկ դավաճանի պիտակ վաստակելով, նա ոչ միայն նույնիսկ չավելացրեց իր լեգիտիմությունն ու չամրապնդեց իր երերացող իշխանությունը, այլև չբավարարեց անգամ հայ-թուրքական սահմանի բացման միջոցով երկրի առջև կանգնած սուր տնտեսական խնդիրների հաղթահարման իր ակնկալիքը, ինչի իրականացման պարագայում նա թերևս կարողանար որոշ չափով արդարացնել՝ Թուրքիայի նկատմամբ վարած իր ձախորդ քաղաքականությունը։
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաև ասել է, թե մարդկային զգացումներ լինելով հանդերձ, հուսախաբությունն ու զայրույթը պետության ղեկավարին անհարիր ու հակացուցված հոգեկան վիճակներ են, որոնք կարող են որևէ երկրի ու ժողովրդի համար աղետալի հետևանքների պատճառ դառնալ։
Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները Մատենադարանից երթով շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա։