Լրահոս

15.03.2012 09:55


Բաշար Ասադը կզրկվի՞ պաշտոնից

Բաշար Ասադը կզրկվի՞ պաշտոնից

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շուտով վայր կդնի իր լիազորությունները, սակայն հարց է, թե երբ։

Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ ասուլիսին Բարաք Օբաման հայտարարել է, որ Բաշար Ասադը շուտով կզրկվի իր պաշտոնից։ Ընդ որում, ինչպես նշել է Օբաման, ռազմական ներխուժումը Սիրիայի տարածք բացառված է։ ԱՄՆ–ի նախագահի խոսքերով՝ դա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։

Դևիդ Քեմերոնն իր հերթին հայտարարել է, որ միջազգային իրավունքը մարդու իրավունքների խախտումների համեմատությամբ առավել երկար  հիշվելու ներուժ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը