Խաչատուր Սուքիասյանը հերքում է, որ ֆինանսապես աջակցել է ՀԱԿ–ին
–Ես հերքո՛ւմ եմ, որ ֆինանսապես աջակցել եմ,–ասել է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած շարժմանը ֆինանսապես աջակցելու մասին հարցին։
Նրան վիրավորում է, որ իրեն կարող են դիտել զուտ միայն որպես ֆինանսական աջակցող, քանի որ վստահ է, որ իր փորձառությամբ բավական մեծ նպաստ կարող է բերել։
Մասնավորապես ԱԺ անցնելուց հետո Սուքիասյանն առաջարկելու է հարկերից ամբողջությամբ ազատել հագուստի շուկան և հանդես է գալու տնտեսական մի շարք այլ օրինագծերով։
Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում թեկնածություն առաջադրած «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահին և նրա խնամիական կապին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, Սուքիասյանը նշել է, որ իրեն մտահոգում է մեկ բան՝ գլխավոր դատախազը՝ թե՛ որպես դատախազ, թե՛ որպես «Նիգ–Ապարան» հայրենակցական միության ներկայացուցիչ, իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ. նրա գործը զուտ գլխավոր դատախազությունն է։

7or.am