Արմեն Մարտիրոսյան. «Սովորական նախընտրական իրավիճակ է»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանելով ներկա ներքաղաքական իրավիճակը «7օր»–ին ասել է.
–Սովորական նախընտրական իրավիճակ է՝ «սովորականը» չակերտների մեջ, երբ իշխանությունն իր ամբողջ լծակները՝ ադմինիստրատիվ և ֆինանսական, օգտագործում է ոչ օրինական ձևով տարբեր ակցիաներ, բարեգործություններ անելու համար, ինչպես նաև հեռուստատեսությամբ լայնամասշտաբ գրոհի տեսքով տարբեր հեղինակությունների մոբիլիզացնելով։ Իսկ ընդդիմությունն օրինականության շրջանակներում, հատկապես «Ժառանգությունը», փորձում է իր աշխատանքները կառուցել։
«7օր»–ը նաև փորձել է պարզել, թե ինչ փուլում են «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև ընթացող բանակցությունները, և արդյոք արդեն կա՞ որևէ արդյունք։ Սակայն Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի կուսակցության խորհրդի նիստում.
–Խորհուրդը կորոշի, թե ինչ հնարավորություն կա՝ դաշինքո՞վ ենք գնում, թե՞ համագործակցության այլ ձևաչափ կընտրենք։ Այդ ամենը պարզ կլինի մարտի 18–ին։
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությանը՝ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ այս ընտրությունների որպիսին լինելը կախված է ընտրողների տրամադրություններից.
–Եթե հասարակության տրամադրությունները համապատասխանեն արձանագրություններին, բնականաբար, դա փոփոխության կբերի, եթե չլինի այդպես, արդեն դժվար է պատկերացնել։

7or.am