Գերմանիայի ԱԳ նախարար. «Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»
«Նախորդ տարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Գերմանիան առաջատար դեր է խաղացել հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանն ուղղված քննարկումները նախաձեռնելու գործում։ Նախորդ ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝ նման ուժեղացված մասնակցության համար: Այն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը աջակցելուն և լրացնելուն։ Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»,– ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն։