Ռիկ Սանտորումը հաղթել է Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում
Ինչպես հաղորդում է «Zman.com»–ը, Պենսիլվանիայի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը ԱՄՆ–ի Ալաբամա և Միսիսիպի նահանգներում մարտի 13–ին հաղթել է Հանրապետական կուսակցության ներսում տեղի ունեցած նախնական ընտրություներում։
Ալաբամա նահանգում քվեաթերթիկների կեսից ավելին հաշվելուց հետո Սանտորումը հավաքել է 35%, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը՝ 30%, իսկ Մասաչուսետսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին՝28%։
Միսիսիպի նահանգում քվեաթերթիկների 95%–ը հաշվելուց հետո Սանտորումը հավաքել է 33%, Գինգրիչը՝ 31%, իսկ Ռոմնին՝ 30%։
Այս տարվա նոյեմբերի 6–ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուներն են Միթ Ռոմնին և Ռիկ Սանտորումը։