«Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Աֆղանստանի տարբեր քաղաքներում հակամերիկյան բողոքի զանգվածային գործողություններ են սկսվել։ Ցույցերի մասնակիցներն իրենց զայրույթն են հայտնում մարտի 11-ին ամերիկացի զինծառայողի կողմից Կանդագար նահանգում գնդակահարված 16 խաղաղ բնակիչների համար:
Մասնավորապես, Ջալալաբադ քաղաքի պետական համալսարանի ուսանողները հրապարակավ այրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խրտվիլակը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Աֆղանստանի Կանդակար նահանգում ամերիկացի զինծառայողը, զինվորական բազայից մտնելով մոտակա գյուղ, կրակ էր բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ: Սպանվածների մեջ եղել են 9 երեխա և 3 կին:
Հակաամերիկյան ցույցեր Աֆղանստանում