Լրահոս

17.01.2011 14:53


Արդարադատության նախարարը ՀՀԿ–ական չի՞ դառնա

Արդարադատության նախարարը ՀՀԿ–ական չի՞ դառնա

Այսօր Արդարադատության նախարարությունում հրավիրված ասուլիսում նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանից «7օր»-ը հետաքրքրվել է՝ պատրաստվո՞ւմ է արդյոք անդամագրվել Հանրապետական կուսակցությանը, ինչպես որ դա տեղի ունեցավ մյուս անկուսակցական նախարարների հետ։

-Իմ այսօրվա օրակարգում նման հարց դրված չէ, և քաղաքական իշխանություններն իմ առջև նման պայման, նման պահանջ չեն դրել,- ասել է նա։

«7օր»-ի հարցին՝ իսկ իրեն ՀՀԿ-ն հոգեհարազա՞տ է, Արդարադատության նախարարը պատասխանել է.

-Նժդեհյան գաղափարախոսությունը՝ այո՛։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը