Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանի ելույթն ընդդիմության ելույթ էր»
Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ՀՀԿ 13–րդ համագումարի ելույթը՝ ողջունել է նախագահի փոխվելու ձգտումը և, ընդհանուր առմամբ, ելույթը դրական գնահատել՝ նշելով, սակայն, որ այն ավելի շատ ընդդիմության ելույթ էր հիշեցնում, այլ ոչ թե իշխանության։
Արամ Կարապետյանը դրական է գնահատել նաև Հրանտ Բագրատյանի բաց նամակը, որտեղ, հիշեցնենք, ՀՀ նախկին վարչապետը խիստ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանի ելույթը և փաստել, որ այդ ելույթում նշված տնտեսական զարգացման ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը։ «Նոր ժամանակներ»–ի նախագահը նշել է, որ նման քննադատությունից հետո ինչ–որ բան ավելացնելը դժվար է։
Արամ Կարապետյանն անդրադարձել է նաև ՀՀԿ նոր կարգախոսին՝ «Հավատանք, որ փոխենք». թեև Կարապետյանը չգիտի, թե ով է կարգախոսի հեղինակը, բայց ենթադրում է, որ ՀՀԿ–ի երիտասարդ անդամներն են, «որոնց ջատագովը փեսան է»։

7or.am