Լարիսա Ալավերդյանը՝ հայ–թուրքական հարաբերությունների մասին
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհանգստացած է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության համար։
- Իմ անհանգստության հիմքերը բոլորին պարզ են՝ տարբեր ձևով հնչեցվող նախապայմաններ, ռազմատենչ կոչեր Ադրբեջանի կողմից,-ասել է նա։
«7 օր»-ի հարցին, թե ի՞նչ կարող է նշանակել Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի և արտգործնախարարի ասածը, թե արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին միջամտելու Թուրքիայի փորձերը կարող են այդ գործընթացին վնաս հասցնել, նա պատասխանել է.
-Չի բացառվում, որ բանակցությունների ընթացքում ՀՀ պաշտոնյաներն արտահայտում են դիրքորոշումներ, որով փորձում են շրջել գործընթացը։ Սակայն այնքան է այս ամենը խորացել, որ դժվար է ետ կանգնել,-ասել է Լարիսա Ալավերդյանը։