ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Քրիստիան Բոդեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նորանշանակ ԿԳ նախարարը նշել է, որ միջազգային համագործակցությունը մեր երկրի որդեգրած պետական քաղաքականությունն է և չի կարող պայմանավորված լինել որևէ այլ գործոնով: Հետևաբար, նախարարը վստահեցրել է, որ կրթության և գիտության ոլորտում շարունակվելու են հայ-գերմանական հարաբերություններում ձևավորված ավանդույթները՝ միաժամանակ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր:
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գլխավոր քարտուղար Քրիստիան Բոդեն ներկայացրել է իրենց կազմակերպության առաքելության նպատակներն ու արձանագրված արդյունքները ՀՀ-ում: Նա հայտնել է, որ իր 80-ամյա պատմության ընթացքում ուսանողների կողմից հիմնադրված ծառայությունը 60 հազար կրթաթոշակ է տրամադրել աշխարհի տարբեր երկրների երիտասարդների, այդ թվում՝ 1300 հայ ուսանողի և գիտնականի:
ԿԳ նախարարը, բարձր գնահատելով կազմակերպության բազմամյա գործունեությունը, նշել է, որ կատարված ներդրումները լավագույնս ծառայում են իրենց նպատակին. ուսանողների ստացած գիտելիքներն ու փորձը հաջողությամբ դրսևորվում են տարբեր ոլորտներում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-գերմանական համագործակցության ընդլայնման, այդ թվում՝ եվրոպական գիտական համակարգին Հայաստանի գիտական ներուժի ինտեգրման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման, միջբուհական համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր նախագծերի մշակաման ուղղությամբ: