Լրահոս

12.03.2012 10:49


Սարկոզին սպառնում է դուրս բերել Ֆրանսիան Շենգենյան գոտուց

Սարկոզին սպառնում է դուրս բերել Ֆրանսիան Շենգենյան գոտուց

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին քննադատել է Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը և զգուշացրել, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե այդ ուղղությամբ փոփոխություններ չլինեն։

«Եթե առաջընթաց չգրանցվի  Եվրամիության սահմանները ներգաղթյալներից պաշտպանելու գործու, եթե ես կարողանամ արձանագրել, որ մոտակա 12 ամսվա ընթացքում այս ուղղությամբ որևէ լուրջ առաջընթաց չի եղել, ապա Ֆրանսիան կարող է դադարեցնել Շենգենյան համաձայնագրերում իր մասնակցությունը, մինչև որ բանակցություններում չհասնենք հաջողության»,–սպառնացել է Ֆրանսիայի նախագահը Վիլպենտեում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը