ԱՄՆ Սենատ է ներկայացվել Վրաստանի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու նախագիծ
Ինդիանա նահանգի հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարն օրենսդրական նախագիծ է ներկայացրել ԱՄՆ Սենատ, որը նախատեսում է ՆԱՏՕ–ի կազմի ընդլայնում Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի հաշվին։ Փաստաթղթի համաձայն՝ Բարաք Օբաման Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովին պետք է ներկայացնի այդ երկրների անդամակցելու «ճանապարհային քարտեզը»։ Լուգարի խոսքով՝ ՆԱՏՕ–ի ընդլայնումն անհրաժեշտ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Բալկանյան երկրներում կայունության ամրապնդման և քաղաքական բարեփոխումների համար։
Փաստաթղթում նաև ասվում է, որ օրենքի հաստատման դեպքում նշված երկրներն առաջին անգամ կներկայանան որպես «ասպիրանտ–պետություններ»՝ երկրներ, ովքեր ձգտում են անդամակցության։ Փաստաթուղթը նախատեսում է Բոսնիա և Հերցեգովինայի և Մոնտենեգրոյի ընդգրկում ամերիկյան օգնության ծրագրում այդ երկրները ՆԱՏՕ–ի չափանիշներին մոտեցնելու համար։ Այդ օգնությունն արդեն իսկ ստանում են Վրաստանն ու Մակեդոնիան։
–Ես հուսով եմ, որ Սենատը կընդունի օրենքի նախագիծը մինչև մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովը, –ասել է Ռիչարդ Լուգարը, որը, ի տարբերություն իր հանրապետական գործընկերների, համարվում է ավելի մեղմ և դեմոկրատ Օբամայի վարչակարգի հետ աշխատելու ունակ։