Լրահոս

17.01.2011 11:48


Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել

Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը հունվարի 14-ին և 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում երկու հայ զինծառայողների վիրավորվելու կապակցությամբ

Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները և վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին' մղելով հերոսության: Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել:

Այս խորագրի վերջին նյութերը