Խոստումներ և իրականություն. ՀՀԿ–ի համագումարին ընդառաջ
2007–ի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ–ն համագումար արեց ու հանրությանը ներկայացրեց իր ծրագիրը։ Ինչպես հայտնի է, այդ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը վերցրեց խորհրդարանի հսկիչ փաթեթը և, հետևաբար, ամբողջությամբ պատասխանատվություն է կրում վերջին հինգ տարիների ընթացքում իր արածի ու չարածի համար։
Այսօր ՀՀԿ–ի 13–րդ համագումարն է, որի ընթացքում, հավանաբար, կխոսվի կուսակցության ապագա ծրագրերից ու անելիքներից։ Թե ինչ ծրագրեր առաջ կքաշի Ս. Սարգսյանի ու վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորած թիմը և ինչպիսի նոր խոստումներ կտրվեն հանրությանը՝ պարզ կդառնա առաջիկայում։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե 2007–ին ինչպիսի խոստումներ էին տրվել մեզ և ինչ ունենք իրականում։
Եվ այսպես, ՀՀԿ–ն իր նախընտրական ծրագրով հայաստանցիներիս խոստացել էր.
1.2007-2012թթ. համախառն ներքին արդյունքի աճ 2 անգամ։
ՉԻ՛ կատարել:
2.2007-2012թթ. արտահանման աճ 2 անգամ։
Չի՛ կատարել։
3.2007-2012թթ. ներդրումների աճ 3 անգամ։
ՉԻ՛ կատարել։
4.2007-2012թթ. աշխատավարձերի աճ 2 անգամ։
Չի՛ կատարել։
5.2007-2012թթ. կենսաթոշակների և նպաստների աճ 2,5 անգամ։
Չի՛ կատարել։
6.2007-2012թթ. աղքատության մակարդակի նվազում 1,5 անգամ։
Չի՛ կատարել։
Այն որ ՀՀԿ–ն ոչ մի խոստում չի կատարել վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները. «չոր» թվերը շատ «հյութեղ» ներկայացնում են ամեն ինչ։
ՀՀԿ–ի գերիշխանության օրոք մենք աշխարհում ամենառեկորդային անկումներից արձանագրեցինք 2009–ին։ Տիգրան Սարգսյանի իրականացրած տխրահռչակ «բարեշրջումների» արդյունքում ՀՀ–ն մինչև օրս դեռ դուրս չի եկել ճգնաժամից, որքան էլ փորձեն հակառակում համոզել մեզ։ Վերջին երկու տարիներին արձանագրվող չնչին աճն անվանական է, քանի որ առկա է բարձր մակարդակի գնաճ։ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում երկրից տարբեր տվյալներով արտագաղթել է շուրջ 200 հազար մարդ։ Կապիտալի արտահոսքը հասել է աննախադեպ ցուցանիշների։ Չկա մի մակրո–ոլորտ, որտեղ ցուցանիշները բացասական չլինեն։
Եթե ՀՀԿ–ի խոստացած ու չկատարած վերոնշյալ խոստումներին ավելացնենք նաև Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի տված տարատեսակ նյուվասյուկիստական բլեֆ–խոստումները, ապա պատկերն ավելի տխուր կդառնա։
Այսքանից հետո եթե ՀՀԿ–ն ակնկալում է գալիք ընտրությունների արդյունքում ոչ միայն պահել ունեցածը, այլ դեռ մի բան էլ ավելացնել իր քաղաքական կշիռը, ապա ստացվում է, որ այդ կուսակցությունում մտածում են, թե Հայաստանի ընտրողները մազոխիստներ են, քանզի միայն մազոխիստ պետք է լինել, որպեսզի կյանքի որակի անկում ապահոված և արտաքին ու ներքին քաղաքականությունը խայտառակ ձևով տապալած թիմին ձայն տալ։
ՀՀ ընտրողները մազոխիստներ չեն, ու ՀՀԿ–ն դա շուտով կզգա իր մաշկի վրա։

Կարեն Հակոբջանյան