Լրահոս

15.05.2009 13:55


Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ երկու՞ փուլով

Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր է՝ Ղարաբաղյան հակամարտության լուծումն ընթանա երկու փուլով։

- Այն երկրները, որոնք համաձայնություն են տալիս մասնակցելու բանակցությունների  առաջին փուլին, պետք է պարտավորություն վերցնեն, որ կմասնակցեն նաև գործընթացի երկրորդ փուլին։ Դա նշանակում է, որ երբ երկրները պաշտպանում են խնդրի խաղաղ կարգավորումը, երկրորդ փուլում պարտավորված լինեն պարտադրել այդ խաղաղությունը։ Որպեսզի չստացվի, թե առաջին փուլով հարաբերությունները կկարգավորվեն, իսկ դրանից հետո կողմերից մեկը կմտածի՝ 2 տարի անցավ, դե՛, ռազմական գործողություն սկսենք,-ասել է նա։

Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, որ ռազմական գործողությունների վտանգի դեպքում  բանակցությունների առաջին փուլին մասնակցած երկրները գուցե ետ կանգնեն։ Պարտավորությունների ստանձնումը նրանց զերծ կպահի այդ քայլից։

-Այդ ժամանակ կողմերն էլ չեն համարձակվի մտածել որևէ ռազմական գործողության մասին,- ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը