Պայթյուն և հրդեհ «Նաիրիտում». ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ ամփոփագրից
Մայիսի 14-ին, ժամը 18.36-ին «Նաիրիտ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ ժամը 18.35-ին գործարանի 1/12 արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն և բռնկվել հրդեհ:
Դեպքի վայր են մեկնել «Նաիրիտ» ՓԲԸ-ի հրշեջ-փրկարար ջոկատից երկու, ինչպես նաև մայրաքաղաքի տարբեր հրշեջ մասերից 11 մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատից երկու խումբ, Երևանի հատուկ հրշեջ ջոկատից «Բրոնտո» ծնկաձև ամբարձիչը և գազածխապաշտպան (լուսավորման) ավտոմեքենաներ:
Երևանի հրշեջ մասերում հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք:
Ընդհանուր առմամբ՝ դեպքի վայրում աշխատել է մոտ հարյուր հրշեջ-փրկարար, 17 միավոր հրշեջ տեխնիկա, Երևանի համայնքների 26 ջրատար ավտոմեքենա և «1-03» ծառայության 5 ավտոմեքենա:
Ըստ նախնական տվյալների՝ քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, բռնկվել հրդեհ: Այրվել են արտադրամասում գտնվող տոլուոլի տարողությունները և 1500 քմ մակերեսով տարածք:
Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 6-ը: Հայտնաբերվել և պայթյունի վայրից դուրս են բերվել չորս զոհվածների դիակները, իսկ տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.25-ին մարվել՝ 22.35-ին:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Մ. Շահգելդյանը, ՀՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը, էներգետիկայի, առողջապահության նախարարները, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, Երևանի քաղաքապետը և այլ պաշտոնյաներ:
Հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից դեպքի վայրում իրականացվում է հերթապահություն: