Լրահոս

08.03.2012 09:46


Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ: 

Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները: 

Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը