Օրեր առաջ գրել էի, թե որոնք են այն պատճառները, որ հանգեցնելու են ՀՀԿ-ի պարտությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բայց այդ բոլոր պատճառները խամրում են Անառակի կիրակի օրն իր մասին հերթական անգամ հիշեցրած Խաչիկ Ասրյանի, այսպես կոչված, արծիվների կողքին: Վստա՛հ եղեք, որ չի կարող հաջողության հասնել մի ուժ, որին աջակցում է «հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը: Եթե ՀՀԿ-ն և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանն իրապես հավատում են, որ վայելում են ժողովրդի գոնե մի մասի աջակցությունը, ապա պետք է ամեն ինչ անեին, որ չլիներ այն, ինչ եղավ Անառակի կիրակի օրը Երևանի ամենակենտրոնում:
Տասնյակ ավտոբուսներով Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից Երևան էին հասցվել հազարավոր դպրոցահասակ երեխաներ: Ընդ որում, հաշվի չէր առնվել, թե ինչ եղանակային պայմաններ են: Այսպիսով, վտանգելով երեխաների առողջությունը, Խաչիկ Ասրյանն իր նեղ անձնական շահերից ելնելով՝ կազմակերպել էր մի միջոցառում, որ քծնանքի շոու կազմակերպի և հերթական անգամ իր նվիրվածությունը հայտնի Սերժ Սարգսյանին:
Հիմա շատերը կասեն, թե Խաչիկ Ասրյանն այն դեմքը չէ, որին կարելի է անդրադառնալ: Համաձայն եմ, բայց Խաչիկ Ասրյանին չէ, որ հիմա անդրադառնում ենք, այլ այն մթնոլորտին, այն իրավիճակին, որը ծնունդ է տվել իրեն արծիվ համարող Խաչիկ Ասրյանին: Մի՞թե Սերժ Սարգսյանն այնքան թույլ և անօգնական է, որ իր հույսը դրել է Ասրյանի և դպրոցահասակ երեխաների վրա: Հետևելով դպրոցականների առջև Սերժ Սարգսյանին գովերգող Ասրյանին՝ ակամա հիշում ես վավերագրական այն կադրերը, որում պատկերված է արդեն իր պարտությունը գիտակցող, բայց դեռ անիմաստ պայքարը շարունակող Ադոլֆ Հիտլերը, որը դողդոջուն ձեռքով ողջունում է այն դպրոցահասակ երեխաներին, որոնք զենք էին վերցրել ֆաշիստական վարչախումբը պաշտպանելու համար: Պարզ է, որ երեխաներն այնտեղ էին հայտնվել ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց ծնողների կամքով:
Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ են Երևանում հայտնվել մարզերում բնակվող դպրոցականները: Լրագրողներին հաջողվել է զրուցել միամիտ և անկեղծ դպրոցականների հետ, և պարզվել է, որ նրանց Երևան են բերել տարբեր հնարքներ կիրառելով: Ոմանց ասել են, որ իրենք լսելու են Ամենայն հայոց կաթողիկոսին, և միանգամից կմկրտվեն նրանք, ովքեր դեռ մկրտված չեն, ոմանց ասել են, թե համերգ են դիտելու, իսկ ոմանց էլ պարզապես ասել են, թե կարգադրել են Երևան աշակերտներ ուղարկել, և իրենք պարտավոր են ենթարկվել հրամանին:
Շատ երեխաներ այդպես էլ չհասկացան, որ իրենք «հայոց արծիվ» են, և որ Երևան են եկել Սերժ Սարգսյանին աջակցելու համար: Ամենացավալին այն է, որ դպրոցական և քոլեջներում սովորող շատ երեխաներ խոստովանեցին, որ եկել են մեծ ուրախութամբ, քանի որ ամեն անգամ չեն կարող իրենց թույլ տալ Երևան գալ:
Ամենայն հավանականությամբ, հենց այսպիսի Հայաստանի մասին են երազում վարչախմբի պարագլուխները, քանի որ հակառակ դեպքում անհնար կլինի Խաչիկ Ասրյանի նմանների համար դպրոցական երեխաներ հավաքագրել: Պարզ է և հասկանալի, որ քաղաքակիթ և զարգացած Հայաստանում որևէ մեկը ո՛չ կհովանավորի Խաչիկ Ասրյանի նման արկածախնդիրներին, ո՛չ էլ հսկայական միջոցներ կծախսի ավտոբուսներով մայրաքաղաք երեխաներ բերելու և նրանց քաղաքի փողոցներով քայլեցնելու համար:
Հասկանալի է, որ նման վերաբերմունքից հետո իրեն արծիվ համարող Ասրյանը պետք է հայտարարի, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի համար դժոխքի դարպասների պահակ աշխատել: Սերժ Սարգսյանը և ցանկացած իրեն հարգող մարդ պետք է ամաչի նման մարդու կողմից աջակցություն ստանալուց: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ ոչ միայն իր գնահատականը չի տվել այս երիտասարդի գործունեությանը, այլ նաև, նույնիսկ լռելով և ոչինչ չասելով, ոգևորում և ոգեշնչում է նրան: Բայց շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը հետաքրքրվեր, թե ով է հրահանգել ուսումնական հաստատությունների ղեկավարներին երեխաներ ուղարկել Երևան, կամ ով է վարձել ավտոբուսները և վճարել գումարները:
Վարչախումը լռում է, իսկ Խաչիկ Ասրյանը գովերգում է Սերժ Սարգսյանին՝ ասելով, թե, իբր, գործող նախագահը բոլորիս հոգսերը շալակած գնում է առաջ: Հավանաբար, Սերժ Սարգսյանը շալակել է Ասրյանի հոգսերը, և նրան թվում է, թե բոլորն իր կարգավիճակում են, իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես ցանկացած քաղաքական ուժ պետք է ամաչեր նման աջակից կամ ներկայացուցիչ ունենալու համար: Համաձայնվե՛ք, որ ամոթ է մեզնից յուրաքանչյուրի համար, որ նման երիտասարդը փոխնախարարի պաշտոն է զբաղեցնում: Փոխնախարար է մի մարդ, որը հայտարարում է, թե երկրպագում է նախագահին և ոստիկանապետին:
«ՍերժՍարգսյանըոչթեխորտակվողնավէ, այլՍերժՍարգսյանըարևածագնէ»,- այս մտքի հեղինակը, բնականաբար, նույն Ասրյանն է: Կարծում եմ, որ այսքանից հետո որևէ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչու է մայիսյան ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվելու Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը: Դեռ կարելի էր մտածել, որ ՀՀԿ-ն կարող է իր մեջ ուժ գտնել, վերադասավորվել և փորձել բարձրացնել վարկանիշը, բայց հիմա նման բան չենք կարող ասել, քանի որ մի ուժ եթե թույլ է տալիս նման աջակից ունենալ, որն իր ձոներով պարզապես ծաղրում և անհարմար իրավիճակի մեջ է դնում իշխող կուսակցությանը, ապա վերջնականապես բարոյալքված է և գնում է անխուսափելի պարտության:
Եթե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանում է այնպիսի երկիր կառուցել, որի մասին երբեմն խոսում է իր ելույթներում, ապա նման արտահայտությունից հետո պետք է անմիջապես պաշտոնանկ աներ նման պաշտոնյային: Նա դա չի արել և հաստատ չի անելու, քանի որ նա պաշտոնանկ չարեց նաև Սյունիքի մարզպետին: Այնպես որ, այսքանից հետո նույնիսկ ընտրակեղծիքները ՀՀԿ-ին թույլ չեն տա հասնել հաջողության:
Հայաստանը փոխվում է, և արդեն այսօր դրվում են նոր և հզոր, ժողովրդավարական և քաղաքակիրթ Հայաստանի հիմքերը:
Բարոյալքմամբ դեպի անխուսափելի պարտություն
Օրեր առաջ գրել էի, թե որոնք են այն պատճառները, որ հանգեցնելու են ՀՀԿ-ի պարտությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բայց այդ բոլոր պատճառները խամրում են Անառակի կիրակի օրն իր մասին հերթական անգամ հիշեցրած Խաչիկ Ասրյանի, այսպես կոչված, արծիվների կողքին: Վստա՛հ եղեք, որ չի կարող հաջողության հասնել մի ուժ, որին աջակցում է «հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը: Եթե ՀՀԿ-ն և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանն իրապես հավատում են, որ վայելում են ժողովրդի գոնե մի մասի աջակցությունը, ապա պետք է ամեն ինչ անեին, որ չլիներ այն, ինչ եղավ Անառակի կիրակի օրը Երևանի ամենակենտրոնում:
Տասնյակ ավտոբուսներով Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից Երևան էին հասցվել հազարավոր դպրոցահասակ երեխաներ: Ընդ որում, հաշվի չէր առնվել, թե ինչ եղանակային պայմաններ են: Այսպիսով, վտանգելով երեխաների առողջությունը, Խաչիկ Ասրյանն իր նեղ անձնական շահերից ելնելով՝ կազմակերպել էր մի միջոցառում, որ քծնանքի շոու կազմակերպի և հերթական անգամ իր նվիրվածությունը հայտնի Սերժ Սարգսյանին:
Հիմա շատերը կասեն, թե Խաչիկ Ասրյանն այն դեմքը չէ, որին կարելի է անդրադառնալ: Համաձայն եմ, բայց Խաչիկ Ասրյանին չէ, որ հիմա անդրադառնում ենք, այլ այն մթնոլորտին, այն իրավիճակին, որը ծնունդ է տվել իրեն արծիվ համարող Խաչիկ Ասրյանին: Մի՞թե Սերժ Սարգսյանն այնքան թույլ և անօգնական է, որ իր հույսը դրել է Ասրյանի և դպրոցահասակ երեխաների վրա: Հետևելով դպրոցականների առջև Սերժ Սարգսյանին գովերգող Ասրյանին՝ ակամա հիշում ես վավերագրական այն կադրերը, որում պատկերված է արդեն իր պարտությունը գիտակցող, բայց դեռ անիմաստ պայքարը շարունակող Ադոլֆ Հիտլերը, որը դողդոջուն ձեռքով ողջունում է այն դպրոցահասակ երեխաներին, որոնք զենք էին վերցրել ֆաշիստական վարչախումբը պաշտպանելու համար: Պարզ է, որ երեխաներն այնտեղ էին հայտնվել ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց ծնողների կամքով:
Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ են Երևանում հայտնվել մարզերում բնակվող դպրոցականները: Լրագրողներին հաջողվել է զրուցել միամիտ և անկեղծ դպրոցականների հետ, և պարզվել է, որ նրանց Երևան են բերել տարբեր հնարքներ կիրառելով: Ոմանց ասել են, որ իրենք լսելու են Ամենայն հայոց կաթողիկոսին, և միանգամից կմկրտվեն նրանք, ովքեր դեռ մկրտված չեն, ոմանց ասել են, թե համերգ են դիտելու, իսկ ոմանց էլ պարզապես ասել են, թե կարգադրել են Երևան աշակերտներ ուղարկել, և իրենք պարտավոր են ենթարկվել հրամանին:
Շատ երեխաներ այդպես էլ չհասկացան, որ իրենք «հայոց արծիվ» են, և որ Երևան են եկել Սերժ Սարգսյանին աջակցելու համար: Ամենացավալին այն է, որ դպրոցական և քոլեջներում սովորող շատ երեխաներ խոստովանեցին, որ եկել են մեծ ուրախութամբ, քանի որ ամեն անգամ չեն կարող իրենց թույլ տալ Երևան գալ:
Ամենայն հավանականությամբ, հենց այսպիսի Հայաստանի մասին են երազում վարչախմբի պարագլուխները, քանի որ հակառակ դեպքում անհնար կլինի Խաչիկ Ասրյանի նմանների համար դպրոցական երեխաներ հավաքագրել: Պարզ է և հասկանալի, որ քաղաքակիթ և զարգացած Հայաստանում որևէ մեկը ո՛չ կհովանավորի Խաչիկ Ասրյանի նման արկածախնդիրներին, ո՛չ էլ հսկայական միջոցներ կծախսի ավտոբուսներով մայրաքաղաք երեխաներ բերելու և նրանց քաղաքի փողոցներով քայլեցնելու համար:
Հասկանալի է, որ նման վերաբերմունքից հետո իրեն արծիվ համարող Ասրյանը պետք է հայտարարի, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի համար դժոխքի դարպասների պահակ աշխատել: Սերժ Սարգսյանը և ցանկացած իրեն հարգող մարդ պետք է ամաչի նման մարդու կողմից աջակցություն ստանալուց: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ ոչ միայն իր գնահատականը չի տվել այս երիտասարդի գործունեությանը, այլ նաև, նույնիսկ լռելով և ոչինչ չասելով, ոգևորում և ոգեշնչում է նրան: Բայց շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը հետաքրքրվեր, թե ով է հրահանգել ուսումնական հաստատությունների ղեկավարներին երեխաներ ուղարկել Երևան, կամ ով է վարձել ավտոբուսները և վճարել գումարները:
Վարչախումը լռում է, իսկ Խաչիկ Ասրյանը գովերգում է Սերժ Սարգսյանին՝ ասելով, թե, իբր, գործող նախագահը բոլորիս հոգսերը շալակած գնում է առաջ: Հավանաբար, Սերժ Սարգսյանը շալակել է Ասրյանի հոգսերը, և նրան թվում է, թե բոլորն իր կարգավիճակում են, իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես ցանկացած քաղաքական ուժ պետք է ամաչեր նման աջակից կամ ներկայացուցիչ ունենալու համար: Համաձայնվե՛ք, որ ամոթ է մեզնից յուրաքանչյուրի համար, որ նման երիտասարդը փոխնախարարի պաշտոն է զբաղեցնում: Փոխնախարար է մի մարդ, որը հայտարարում է, թե երկրպագում է նախագահին և ոստիկանապետին:
«Սերժ Սարգսյանը ոչ թե խորտակվող նավ է, այլ Սերժ Սարգսյանը արևածագն է»,- այս մտքի հեղինակը, բնականաբար, նույն Ասրյանն է: Կարծում եմ, որ այսքանից հետո որևէ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչու է մայիսյան ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվելու Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը: Դեռ կարելի էր մտածել, որ ՀՀԿ-ն կարող է իր մեջ ուժ գտնել, վերադասավորվել և փորձել բարձրացնել վարկանիշը, բայց հիմա նման բան չենք կարող ասել, քանի որ մի ուժ եթե թույլ է տալիս նման աջակից ունենալ, որն իր ձոներով պարզապես ծաղրում և անհարմար իրավիճակի մեջ է դնում իշխող կուսակցությանը, ապա վերջնականապես բարոյալքված է և գնում է անխուսափելի պարտության:
Եթե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանում է այնպիսի երկիր կառուցել, որի մասին երբեմն խոսում է իր ելույթներում, ապա նման արտահայտությունից հետո պետք է անմիջապես պաշտոնանկ աներ նման պաշտոնյային: Նա դա չի արել և հաստատ չի անելու, քանի որ նա պաշտոնանկ չարեց նաև Սյունիքի մարզպետին: Այնպես որ, այսքանից հետո նույնիսկ ընտրակեղծիքները ՀՀԿ-ին թույլ չեն տա հասնել հաջողության:
Հայաստանը փոխվում է, և արդեն այսօր դրվում են նոր և հզոր, ժողովրդավարական և քաղաքակիրթ Հայաստանի հիմքերը:
Վարդան Մխիթարյան