Նիկոյանը տեր կկանգնի՞ Աբրահամյանի թողած ժառանգությանը
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ դեռևս 2009թ. ընդունվեց օրենք «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», որով նախատեսված էր կազմել 10–ց ավելի կարգեր, որոնք վերաբերում էին մրցութային հանձնաժողովներին, վերապատրաստմանը, ատեստավորմանը և այլն։ Սակայն, ինչ–ինչ պատճառներով, շուրջ երեք տարին չբավարարեց այդ գործընթացն ավարտին հասցնելու համար։ Հիմա այդ ուղղությամբ աշխատում է Սամվել Նիկոյանը, որպեսզի կարգերն այդ ընդունվեն, բայց դեռևս շարժ չկա։ Կհաջողվի՞ արդյոք ԱԺ նորաթուխ խոսնակին առաջ գնալ այդ հարցում՝ ցույց կտա ժամանակը։
Տեղեկացնենք, որ կարգերն ընդունելու ժամկետի վերաբերյալ օրենքն ընդունվել է հենց Սամվել Նիկոյանի նախաձեռնությամբ։