Արդարադատության նախարարության այրված շենքը կքանդվի
ՀՀ կառավարությունն իր նիստում Երևանի քաղաքապետին լիազորել է իրականացնել Երևանի Վազգեն Սարգսյան N 3 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքի և Զաքյան N 2/1 հասցեում գտնվող կաթսայատան և լաբորատոր շենքի քանդման աշխատանքները։ Այդտեղ կառուցվելու է նոր շենք։ ՀՀ վարչապետի հավաստմամբ` ճարտարապետական այդ լուծումները կներկայացվեն հանրության հրապարակային քննարկմանը։
«Մենք նաև մտադիր ենք այդտեղ տեղափոխել մեր գերատեսչություններից մի քանիսը` արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները։ Այնպես որ, առաջին քայլն ենք անում այդ ուղղությամբ, պետք է նոր շենքի ճարտարապետական լուծումները հաստատենք։ Երկու անգամ ավելի շատ տարածք կստանանք և կբարելավենք վիճակը»,-եզրափակել է վարչապետը։