Հարցազրույց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանի հետ
–Վաղը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նշելու են Կանանց միջազգային օրը։ Բայց կանանց մեծարելու օրերից բացի՝ այդ և մնացած ընթացքում շատ կանայք ենթարկվում են բռնության։ Մեր երկրում կանանց նկատմամբ բռնություններն ավելանո՞ւմ են, թե՞ պակասում։
–Ճիշտ է, հստակ վիճակագրություն չունենք, բայց մենք չենք գտնում, որ կանանց նկատմամբ բռնություններն ավելանում են։ Ուղղակի այժմ արդեն կան շատ կազմակերպություններ, թեժ գծեր, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով։ Նախկինում կանայք չգիտեին՝ որտեղ դիմել, բայց հիմա գիտեն, որ կան ապաստարաններ, թեժ գծեր, կառույցներ, որտեղ իրենց իրավունքները կպաշտպանեն, և այդ միջոցով դիմում են մեզ։
–Իսկ կանայք չե՞ն կաշկանդվում կամ վախենում դիմել Ձեզ կամ նմանատիպ այլ կազմակերպությունների։
–Մենք աշխատում ենք շատ կոնֆիդենցիալ. երբեք ոչ ոք չի իմանում, թե մեզ ինչ անուն–ազգանունով կին է դիմել։ Իսկ նրանք բացահայտվում են այն ժամանակ, երբ արդեն իրավաբանական խնդիրներ կան՝ ամուսնալուծություն, քրեական հարցեր։ Այդ ժամանակ նոր նրանց ամուսիններն իմանում են, որ կինն ինչ–որ տեղ դիմել է։
–Շա՞տ են այն կանայք, ովքեր գնում են մինչև վերջ՝ մինչև դատարան։
–Այդքան էլ շատ չեն, բայց երբ հասնում է վերջին կետին, նրանք ստիպված դիմում են դատարան, որովհետև ոչ միայն ընթացիկ վեճեր են ու ծեծ, այլ նրանց և նրանց երեխաների կյանքին է վտանգ սպառնում։ Օրինակ՝ նախորդ տարի մենք սպասարկել ենք 50 կնոջ, և հիմնականում նրանց ամուսնալուծությունների և ալիմենտների խնդիրը լուծվել է։
–Բա՞րդ է բռնության ենթարկված կանանց հետ աշխատելը։
–Շատ բարդ է։ Քանի որ իրենք երկար տարիներ գտնվում են բռնության, ճնշվածության տակ, իրենց հետ շատ երկար պետք է վերականգնողական աշխատանք տանել, որպեսզի վերհիշեն մարդկային բոլոր ունակությունները։ Այս պահին իրենց թվում է, թե թույլ, անօգնական են, ոչինչ չեն կարող անել, ինչ–որ մի իր են, որ ինչ–որ մեկն իրենց մասին հոգ է տանում և որոշում՝ այս անել, թե՞ այն անել։ Նրանք այնքան վերահսկված են ամուսինների կողմից, որ իրենց թվում է, թե իրենք զրո են։ Շատ երկար և դժվար աշխատանք է նրանց վերականգնելը, որ նրանք ունեն այսինչ հմտությունները, մինչև ամուսնանալն աշխատել են, մինչև այդ ամենին ենթարկվելը սովորել և այլն։ Դժվար է վերականգնել իրենց ապրած հին կյանքը։ Նույնիսկ եթե նրանք համարձակ և ուժեղ կանայք են եղել, բռնության ազդեցության տակ կորցնում են ամեն ինչ։
–Ինչո՞վ կարելի է բացատրել՝ կինն ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ իր նկատմամբ բռնություն գործադրեն, այն էլ՝ տարիներ շարունակ, և իրենք այդքան ներքև իջնեն՝ կորցնելով սեփական «ես»–ը։
–Իհա՛րկե, ոչ մի կին չի ցանկանա թույլ տալ, որ իր նկատմամբ բռնություն կիրառեն։ Ուղղակի առաջին անգամ սկսվում է մեկ ապտակից, հետո ծեծից և այսպես շարունակ։ Կա բռնության ցիկլ՝ մեղրամիս, լարվածության շրջան, բռնության շրջան։ Ընտանիքում լարված մթնոլորտ է, ամուսինն արհամարհում է կնոջը և այլն։ Հաջորդ փուլը գալիս է բռնության շրջանը՝ թե՛ խոսքային վիճաբանություններ, թե՛ ֆիզիկական ծեծ և այլն։ Այնուհետև գալիս է մեղրամսի շրջանը, երբ բռնարարն ինքը փորձում է իր կնոջ հետ հարաբերությունները շտկել ինչ–որ փաղաքշական խոսքերով, թեկուզ նվերներով, ներողություններով, որ ինքը կփոխվի, այլևս սա չի անի, նա չի անի։ Ու այստեղ կինը խաբվում է. ընտանիքը պահպանելու համար նա հավատում է, ու նորից այդ ամենը ցիկլի նման պտտվում և պտտվում է։ Եվ, ի վերջո, նրանք չեն հասկանում, թե ինչքան է այդ ընթացքում իջնում իրենց ինքնագնահատականը, ինչքան է այդ ամենը խորանում և հասնում նրան, որ սկսում է իրենց երեխաների կյանքին, առողջությանը վտանգ սպառնալ։
–Այսինքն, ոչ մի կին երաշխավորված չէ բռնությունից։
–Ոչ մի կին երաշխավորված չէ։ Բռնությունը, ընտանեկան բռնությունը ո՛չ մի սոցիալական շերտ, ո՛չ մի մշակույթ, ո՛չ մի կրոն, երկիր հաշիվ չի առնում։ Բոլոր շերտերում, մարդու սոցիալական, գիտակցական վիճակից անկախ, այդ հնարավորությունն առկա է։ Մեզ մոտ միայն չեն դիմում սոցիալապես անապահով կանայք։ Կան նաև կանայք, ովքեր նորմալ ապահովված են։
–Իսկ քաքականության մեջ կանայք որքա՞ն ենք պաշտպանված։
–Այնքան դժվար բան եք հարցնում, որովհետև Հայաստանում կանայք շատ քիչ են պաշտպանված։ Առաջին հերթին կինն ինքն իրեն պիտի պաշտպանի։ Այն կինը, ով գիտակցում է, փորձում է իրեն պաշտպանել, ինչ–որ չափով արդեն իսկ պաշտպանված է։ Բայց քաղաքականության մեջ կինն իրեն կարող է դրսևորել, քանի որ նախ կանայք և տղամարդիկ իրավահավասար են, և հետո կանայք նույնպես ունեն ղեկավարելու, մտածելու, վերլուծելու բոլոր այն հմտությունները, ինչ որ տղամարդիկ։
–Երբևէ եղե՞լ է, որ Ձեզ դիմեն տղամարդիկ՝ բողոքելով իրենց նկատմամբ կանա՛նց կողմից իրականացված բռնությունից։
–Անցած տարվա ընթացքում մի այդպիսի դեպքի հետ առնչվել են մեր աշխատողները։ Ուղղակի այդ պարագայում կինն ուներ հոգեկան խնդիրներ։
–Պարզապես միշտ խոսում ենք կանանց նկատմամբ իրականացվող բռնությունից, բայց գուցե իրականում տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում, ուղղակի ամաչում են ինչ–որ տեղ դիմել։
–Իհա՛րկե, դա էլ կա։ Բայց տղամարդկանց նկատմամբ բռնությունն ավելի քիչ տոկոս է կազմում, ու կանայք ավելի անպաշտպան են, քան տղամարդիկ, դրա համար ավելի շատ կառույցները հակված են կանանց իրավունքները պաշտպանելուն։ Եթե տարվա մեջ կարող է տղամարդու հանդեպ բռնության 2–3 դեպք լինել, ապա կանանց նկատմամբ մեկ ամսվա ընթացքում 10–15 դեպք կարող է լինել։
–Հայ կանանց ի՞նչ խորհուրդ կտաք՝ ինչպե՞ս իրենց ճիշտ դրսևորեն։
–Բոլոր կանայք պետք է բարձր ինքնագնահատական ունենան, այսինքն՝ իրենք իրենց արժեվորեն և իրենց մասին հոգ տանեն՝ մտածելով, որ պատասխանատու են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընտանիքի, երեխաների համար, չանտեսեն իրենց կարիքները և գիտակցեն իրենց իրավունքները՝ կարողանան պաշտպանել դրանք։
Հասմիկ Գևորգյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը