Սահակաշվիլին ու Ալիևը քննարկել են նաև Բաքու–Թբիլիսի–Ախալքալաք–Կարս երկաթուղու կառուցման վերջին փուլի մանրամասները
Այսօր՝ մարտի 7–ին, ավարտվում է Վրաստանի նախագահի այցը Ադրբեջան։ Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ վիճակագրության ոլորտում։ Երկու նախագահները քննարկել են նաև Բաքու–Թբիլիսի–Ախալքալաք–Կարս երկաթուղու կառուցման վերջին փուլի մանրամասները։ Միխայիլ Սահակաշվիլին Ադրբեջանի խորհրդարանում ելույթի ժամանակ ընդգծել է.
«Ամեն անգամ Բաքու այցելելիս ես հիանում եմ այս քաղաքի և պետության խելակորույս զարգացումով։ Այս զարգացումը իրական մարտահրավեր է մեր աչքերի և խելքի համար, եթե փորձենք հիշել, թե ինչ տեսք ուներ քաղաքը տաս, քսան կամ նույնիսկ երկու տարի առաջ»,– ասել է Վրաստանի նախագահը։

7or.am