Լրահոս

07.03.2012 11:51


Արտակ Շաբոյան. «Թանկացած գրքերը կվերադառնան իրենց նախկին գնին»

Արտակ Շաբոյան. «Թանկացած գրքերը կվերադառնան իրենց նախկին գնին»

Այսօրվա կառավարության նիստում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանը հայտնել է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է գրքերի շուկայում գների թանկացման պատճառները: Պարզվել է, որ թանկացման պատճառը օրենսդրական փոփոխությունների ոչ ճիշտ հասկանալն է եղել։

«Գրքերի գնի բարձրացումը հետևանք էր տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության փոփոխության սխալ ընկալման: Ընդ որում` բարձրացվել էր սահմանափակ թվով գրքի գներ։ Տնտեսվարողները փոփոխություն կկատարեն իրենց հաշվառման ընթացակարգերում: Առաջիկա օրերին այն գրքերը, որ թանկացել են, կվերադանան իրենց նախկին գնին»,–ասել է Շաբոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը