Նախարար Նալբանդյանի ելույթը Եվրոպայի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
Տիկնայք եւ պարոնայք,
Սիրելի բարեկամներ,
Նախ կցանկանայի ջերմորեն շնորհավորել բոլորին Եվրոպայի օրվա առթիվ:
Աշխարհում շատ չեն այն տոները, որոնք նշվում են տարբեր ազգերի եւ պետությունների կողմից միասնաբար: Եվրոպայի օրն, այս առումով, այն եզակի տոներից է, որը միասնաբար նշում են մի քանի տասնյակ ժողովուրդներ եւ որը խորհրդանշում է նրանց խաղաղ, անվտանգ, ազատ եւ բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը եւ վճռականությունը:
Մահաբեր այդքան պատերազմներից, երկու դաժան աշխարհամարտերից հետո վերածնվելու ուժ գտնելով եւ ժողովուրդների համար հաշտ ու միասնական ճակատագիր կերտելով' Եվրոպան ողջ մարդկության համար դարձավ, խաղաղության, կայունության, ներդաշնակության ու միասնության խորհրդանիշ եւ ուղենիշ:
Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ անիրական երազանք թվացող միասնական Եվրոպայի ստեղծումն այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների ավանդը, նրա քաղաքական առաջնորդների դերը:
Պատմությունն անշուշտ կերտում են ժողովուրդները, բայց պատմությունը կերտում են եւ անհատները: Այսօր արժանին է մատուցվում եվրոպական պետական այրերին, նրանց իմաստնությանն ու խիզախությանը, նրանց քաղաքական կամքին եւ վճռականությանը, ինչը եվրոպական ժողովուրդներին հնարավորություն տվեց վերագտնելու ապագայի նկատմամբ վստահությունը եւ մեր մոլորակին վերադարձրեց ապահով ապագայի հույսը:
Այսօր Հայաստանը եւս իր մասնակցությունն է բերում միասնական, անվտանգ եւ զարգացող Եվրոպայի կերտման գործընթացին, փորձում կառուցել իր ապագան խաղաղ եւ ներդաշնակ միջավայրում:
Անկախությունից ի վեր ձեռք բերված մեր հաջողությունները, ինչպես ներքին բարեփոխումների եւ տնտեսական զարգացման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, չեն կարող աննկատ անցնել: Այդ առաջընթացի ընթացքում մեզ համար մեծապես կարեւոր է եղել Եվրոպայի աջակցությունը:
Այսօր Հայաստանը անդամակցում է մայրցամաքի առանցքային կառույցներին՝ Եվրոպայի խորհրդին ու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, իր ներդրումը բերելով դրանց աշխատանքներին եւ համաեվրոպական օրակարգի ձեւավորմանը' անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերում:
Զգալի առաջընթաց են ապրել մեր կապերը Եվրոպական միության հետ: Ընթացիկ տարի լրանում է Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու տասնամյակը: Այս տարեդարձին մենք մոտենում ենք նոր ձեւաչափերում մասնակցությամբ, ընդլայնված երկկողմ օրակարգով: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են բացվում վերջերս Պրահայում կայացած Արեւելյան գործընկերության պաշտոնական մեկնարկից հետո: Հայաստանն առաջիններից մեկը ողջունեց ԵՄ տարածաշրջանային այս նախաձեռնությունը եւ որպես գործընկեր երկիր իր ամենագործուն մասնակցությունն է ունենում Արեւելյան գործընկերության կայացման աշխատանքներում:
Եվրոպական միության եւ Հայաստանի ղեկավարության միջեւ ամենաբարձր քաղաքական մակարդակի շփումներին զուգահեռ' ամրապնդվում են նաեւ մեր տնտեսական համագործակցությունն ու առեւտրային կապերը: Այսօր Հայաստանի արտահանման զգալի մասը բաժին է ընկնում եվրոպական մրցունակ շուկային, իսկ ապրանքաշրջանառության ծավալները կայուն զարգացման միտում ունեն: Այս ամենը վկայում է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը կարող է հաջողված լինել:
Հարգելի բարեկամներ,
Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության արժեքը: Բնականաբար, այդ խաղաղությունը պահպանելու հանձնառությունը եւս շատ ամուր է ու հստակ: Այդ գիտակցությամբ է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ մեր արտաքին քաղաքականություն ջանում է կարգավորել առկա հիմնախնդիրները: Դա հնարավոր է անել տարածաշրջանում փոխադարձ վստահության եւ հարգանքի միջոցով, այն նույն եղանակով, ինչը հնարավոր դարձրեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը եւ մայրցամաքի հետագա ներդաշնակ զարգացումը:
Ցանկանում եմ վերստին շնորհավորել բոլոր ներկաներին Եվրոպայի օրվա առթիվ եւ բոլորին մաղթել հաջողություն: