Գեներալ Մանվել Գրիգորյանը, երևի, լավ չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանի հանդեպ «նախաձեռնողական» քաղաքականություն վարելուց հետո անմիջապես կվերածվի Արթուր Բաղդասարյանի (դա լավագույն դեպքում)։ Լավ չպատկերացնելն էր պատճառը, որ սատարման ու քծնանքի նմանատիպ երեկո կազմակերպվեց։ Եկեք անկեղծ լինենք. նողկալի տեսարան էր։ Տհաճ էր տեսնելը, թե ինչպես էին պատերազմի բովով անցած մարդիկ վերածվել նոմենկլատուրային խամաճիկների ու դիմազուրկ զինվորիկների։
Հիմա ԵԿՄ վերնախավում զգացել են, թե ինչ է տեղի ունենում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հաճախորդը դառնալու արդյունքում. հասարակական պարսավանք և ինքնուրույնության կորուստ։ Զգացել են ու փորձում են «կռուտիտ» լինել։
Մանվել Գրիգորյանը սկսել է ինտենսիվորեն տարածել, թե իրենք Սերժ Սարգսյանին սատարելու են արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում, իսկ ներքին կյանքի մասին խոսք անգամ չկա, բայց դե ԵԿՄ գնացքն արդեն գնացել է։ Իրողությունն այն է, որ Մանվելը ԵԿՄ–ն վերածեց ՕԵԿ–ի և այլևս ա՛յդ խարանով է ընկալվում քաղաքական ու հասարակական շրջանակների կողմից։
Արցախյան պատերազմի ժամանակ 5–րդ բրիգադըղեկավարած փառապանծ ղեկավարը մեկ օրվա ընթացքում վերածվեց Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակության դեմ պայքարի 5–րդ շարասյանզորավարի։
Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանին իրականում պետք էլ չէ Մանվելի սատարումը։ «Ֆուտբոլասեր» նախագահը նախընտրում է իր շրջապատում գեղամյանատիպ հաճախորդներ ունենալ։ Հաճախորդներ, որոնք ընդամենը պայքարում են մի զրո ավել ստանալու համար։ Մանվելն այժմ դարձավ այդ հաճախորդներից մեկը ու արդեն կարևոր չէ զրոների քանակը։
Մանվելի հետ տեղի ունեցածը պետք է հերթական դասը լինի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահել սեփական ինքնուրույնությունն ու արժանապատվությունը։
Մանվելի «նախաձեռնողական» քաղաքականությունը
Գեներալ Մանվել Գրիգորյանը, երևի, լավ չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանի հանդեպ «նախաձեռնողական» քաղաքականություն վարելուց հետո անմիջապես կվերածվի Արթուր Բաղդասարյանի (դա լավագույն դեպքում)։ Լավ չպատկերացնելն էր պատճառը, որ սատարման ու քծնանքի նմանատիպ երեկո կազմակերպվեց։ Եկեք անկեղծ լինենք. նողկալի տեսարան էր։ Տհաճ էր տեսնելը, թե ինչպես էին պատերազմի բովով անցած մարդիկ վերածվել նոմենկլատուրային խամաճիկների ու դիմազուրկ զինվորիկների։
Հիմա ԵԿՄ վերնախավում զգացել են, թե ինչ է տեղի ունենում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հաճախորդը դառնալու արդյունքում. հասարակական պարսավանք և ինքնուրույնության կորուստ։ Զգացել են ու փորձում են «կռուտիտ» լինել։
Մանվել Գրիգորյանը սկսել է ինտենսիվորեն տարածել, թե իրենք Սերժ Սարգսյանին սատարելու են արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում, իսկ ներքին կյանքի մասին խոսք անգամ չկա, բայց դե ԵԿՄ գնացքն արդեն գնացել է։ Իրողությունն այն է, որ Մանվելը ԵԿՄ–ն վերածեց ՕԵԿ–ի և այլևս ա՛յդ խարանով է ընկալվում քաղաքական ու հասարակական շրջանակների կողմից։
Արցախյան պատերազմի ժամանակ 5–րդ բրիգադը ղեկավարած փառապանծ ղեկավարը մեկ օրվա ընթացքում վերածվեց Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակության դեմ պայքարի 5–րդ շարասյան զորավարի։
Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանին իրականում պետք էլ չէ Մանվելի սատարումը։ «Ֆուտբոլասեր» նախագահը նախընտրում է իր շրջապատում գեղամյանատիպ հաճախորդներ ունենալ։ Հաճախորդներ, որոնք ընդամենը պայքարում են մի զրո ավել ստանալու համար։ Մանվելն այժմ դարձավ այդ հաճախորդներից մեկը ու արդեն կարևոր չէ զրոների քանակը։
Մանվելի հետ տեղի ունեցածը պետք է հերթական դասը լինի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահել սեփական ինքնուրույնությունն ու արժանապատվությունը։
Կարեն Հակոբջանյան