Լրահոս

06.03.2012 16:56


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը մարտի 2-6-ին այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու: Համանախագահները հանդիպումներ են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի,  Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:
Համանախագահները կողմերին ներկայացրել են հունվարի 23-ին Սոչիում Մեդվեդևի, Սարգսյանի ու Ալիևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործման պլանը: Հենվելով «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն արագացնելու պատրաստակամության վերաբերյալ երկու երկրների նախագահների արած հայտարարության վրա՝ համանախագահները կողմերին առաջարկներ են արել՝ կապված համապարփակ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքների շարունակման հետ: 
Համանախագահները պլանավորել են մարտի 22-ին մեկնել Վիեննա՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդին իրազեկելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը