Լրահոս

06.03.2012 16:37


ՀՀ արտաքին պարտքը 3 568.197 մլն ԱՄՆ դոլար է

ՀՀ արտաքին պարտքը 3 568.197 մլն ԱՄՆ դոլար է

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է պետական պարտքի մասին ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալները։ Ըստ այդմ՝ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 30.12.2011թ. դրությամբ կազմել է 1 592.712  մլրդ  դրամ,  որից  ներքին պարտքը՝ 216.209 մլրդ դրամ,  իսկ արտաքինը՝ 1 376.503 մլրդ դրամ  կամ 3 568.197 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2012թ. մարտի 4–ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր.

–Ի տարբերություն Հունաստանի՝ մեր արտաքին պարտքը կառավարելի է և մեր համախառն ներքին արդյունքի 40 տոկոսն է կազմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը